ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4100-Ա |
«08» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/2-Դ-12145-115 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը, ՀՀ կառավարության 19.03.2015թ. հ.596-Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականի մարտի 2-ին տրված թիվ 01/18-07/2-Դ-12145-115 նախագծման թույլտվության 21-րդ կետում՝ «Առաջադրանքի գործողության ժամկետը երեք տարի» բառերը փոխարինել «Առաջադրանքի գործողության ժամկետը վեց տարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |