ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/2-Դ-12145-115 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4100-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4100-Ա

«08» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/2-Դ-12145-115 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը, ՀՀ կառավարության 19.03.2015թ. հ.596-Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականի մարտի 2-ին տրված թիվ 01/18-07/2-Դ-12145-115 նախագծման թույլտվության 21-րդ կետում՝ «Առաջադրանքի գործողության ժամկետը երեք տարի» բառերը փոխարինել «Առաջադրանքի գործողության ժամկետը վեց տարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան