ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԱՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների, տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) և բարձր տեխնոլոգիական ապրանքների տեսակների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն ձևավորելու նպատակով՝
հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ ապահովել լիազորված մարմինների կողմից «Եվրոպական տնտեսական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում (ԵՀԳԴ 2-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների և տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) հավաքական դասակարգման խմբավորումների մասով, և «Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգում (ՄԱՍԴ 4-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների հավաքական դասակարգման խմբավորումների մասով, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/union_stat/metadata/Pages/classification.aspx:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |