ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԱՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԱՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների, տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) և բարձր տեխնոլոգիական ապրանքների տեսակների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն ձևավորելու նպատակով՝

հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ ապահովել լիազորված մարմինների կողմից «Եվրոպական տնտեսական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում (ԵՀԳԴ 2-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների և տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) հավաքական դասակարգման խմբավորումների մասով, և «Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգում (ՄԱՍԴ 4-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների հավաքական դասակարգման խմբավորումների մասով, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/union_stat/metadata/Pages/classification.aspx:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան