ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 018/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Мз, N2 , N3, Оз, О4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների իրացումը, որոնք արտադրվել են Բելառուսի Հանրապետության տարածքում՝ առանց տրանսպորտային միջոցների կայունության վերահսկողության համակարգերի, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացվում է՝
տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունների (հենասարքի տեսակի հավանությունների) հիման վրա, որոնք ձևակերպվել են՝ հաշվի առնելով սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները.
սպառողներին պարտադիր տեղեկացնելու և համապատասխան տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (տրանսպորտային միջոցի հենասարքի էլեկտրոնային անձնագրում) նշելու պայմանով:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է դրա ընդունման օրվանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարվող
1. Աղյուսակում՝
ա) 11-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«11. |
Արգելակային համակարգերի արդյունավետությունը |
M1 , N1 |
ՄԱԿ-ի կանոններ թիվ 13Н-00 |
24) |
|
М2, М3, N, О |
ՄԱԿ-ի կանոններ թիվ 13-10 (մինչև 2017 թվականը) |
|||
|
М2, М3, N, О |
ՄԱԿ-ի կանոններ թիվ 13-11 (2018 թվականից) |
35), 46)». |
բ) հինգերորդ վանդակում 102-րդ դիրքը լրացնել 46-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով:
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 46–րդ ծանոթագրությամբ՝
«46) Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրվում է Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրվող՝ М3, N2, N3, О3, О4 կատեգորիաների տրանսպորտային միջոցները չսարքավորել կայունության վերահսկողության էլեկտրոնային համակարգերով:»: