ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 018/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 ապրիլի 2022 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 018/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Мз, N2 , N3, Оз, О4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների իրացումը, որոնք արտադրվել են Բելառուսի Հանրապետության տարածքում՝ առանց տրանսպորտային միջոցների կայունության վերահսկողության համակարգերի, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացվում է՝

տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունների (հենասարքի տեսակի հավանությունների) հիման վրա, որոնք ձևակերպվել են՝ հաշվի առնելով սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները.

սպառողներին պարտադիր տեղեկացնելու և համապատասխան տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (տրանսպորտային միջոցի հենասարքի էլեկտրոնային անձնագրում) նշելու պայմանով:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է դրա ընդունման օրվանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի

թիվ     որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարվող

 

1. Աղյուսակում՝

ա) 11-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«11.

Արգելակային համակարգերի արդյունավետությունը

M1 , N1

ՄԱԿ-ի կանոններ

թիվ 13Н-00

24)

   

М2, М3, N, О

ՄԱԿ-ի կանոններ

թիվ 13-10 (մինչև 2017 թվականը)

 
   

М2, М3, N, О

ՄԱԿ-ի կանոններ

թիվ 13-11 (2018 թվականից)

35), 46)».

 

բ) հինգերորդ վանդակում 102-րդ դիրքը լրացնել 46-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 46–րդ ծանոթագրությամբ՝

«46) Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրվում է Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրվող՝ М3, N2, N3, О3, О4  կատեգորիաների տրանսպորտային միջոցները չսարքավորել կայունության վերահսկողության էլեկտրոնային համակարգերով:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան