Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ) և Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ)՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ (այսուհետ՝ ԻՀ Իրան) մյուս կողմից,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ երկարաձգել 2018 թվականի մայիսի 17-ին՝ ըստ իրանական օրացույցի 1397 թվականի օրդիբեհեշթ ամսվա 27-րդ օրը Աստանայում կնքված՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) գործողության ժամկետը,
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու համատեղ որոշումը, և այն, որ Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգումը չի ազդում համապատասխան համաձայնագրի մասով վարվող ընթացիկ բանակցությունների վրա,
ՂԵԿԱՎԱՐՎԵԼՈՎ Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 4-րդ կետով,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.
Հոդված 1
1. Ժամանակավոր համաձայնագրի 9-րդ գլխին համապատասխան՝ Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 27-ը՝ ըստ իրանական օրացույցի 1404 թվականի աբան ամսվա 5-րդ օրը, կամ մինչև Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 2-րդ կետում նշված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելը՝ ելնելով այն հանգամանքից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում։
2. Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 2-րդ կետում նշված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կնքվում է Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց տարի հետո։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 10 օր հետո, որը հավաստում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները և ԻՀ Իրանն ավարտել են ազգային օրենսդրությամբ պահանջվող իրենց համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի միջև միջազգային պայմանագրով պարտավորություն ստանձնելու վերաբերյալ ԵԱՏՄ-ի համաձայնության արտահայտման վերաբերյալ որոշման ընդունումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԻՀ Իրանը պետք է փոխանակվեն համապատասխան հայտարարություններով:
Կատարված է 2022 թվականի մարտի 14-ին Թեհրանում՝ ըստ իրանական օրացույցի 1400 թվականի էսֆանդ ամսվա 23-րդ օրը, երկու բնօրինակից՝ անգլերեն, ընդ որում, երկու տեքստերը հավասարազոր են։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝
|
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից՝ |
|
Բելառուսի Հանրապետության կողմից՝
|
|
|
Ղազախստանի Հանրապետության կողմից՝
|
|
|
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝
|
|
|
Ռուսաստանի Դաշնության կողմից՝
|
|
|
Եվրասիական տնտեսական միության կողմից՝
|
|