ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2022

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 

Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ) և Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ)՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ (այսուհետ՝ ԻՀ Իրան) մյուս կողմից,

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ երկարաձգել 2018 թվականի մայիսի 17-ին՝ ըստ իրանական օրացույցի 1397 թվականի օրդիբեհեշթ ամսվա 27-րդ օրը Աստանայում կնքված՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) գործողության ժամկետը,

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու համատեղ որոշումը, և այն, որ Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգումը չի ազդում համապատասխան համաձայնագրի մասով վարվող ընթացիկ բանակցությունների վրա,

ՂԵԿԱՎԱՐՎԵԼՈՎ Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 4-րդ կետով,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Ժամանակավոր համաձայնագրի 9-րդ գլխին համապատասխան՝ Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 27-ը՝ ըստ իրանական օրացույցի 1404 թվականի աբան ամսվա 5-րդ օրը, կամ մինչև Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 2-րդ կետում նշված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելը՝ ելնելով այն հանգամանքից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում։

2. Ժամանակավոր համաձայնագրի 1.3 հոդվածի 2-րդ կետում նշված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կնքվում է Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց տարի հետո։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 10 օր հետո, որը հավաստում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները և ԻՀ Իրանն ավարտել են ազգային օրենսդրությամբ պահանջվող իրենց համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի միջև միջազգային պայմանագրով պարտավորություն ստանձնելու վերաբերյալ ԵԱՏՄ-ի համաձայնության արտահայտման վերաբերյալ որոշման ընդունումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԻՀ Իրանը պետք է փոխանակվեն համապատասխան հայտարարություններով:

 

Կատարված է 2022 թվականի մարտի 14-ին Թեհրանում՝ ըստ իրանական օրացույցի 1400 թվականի էսֆանդ ամսվա 23-րդ օրը, երկու բնօրինակից՝ անգլերեն, ընդ որում, երկու տեքստերը հավասարազոր են։

Հայաստանի Հանրապետության կողմից՝

 

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

 

 

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

 

 

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

 

 

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

 

Եվրասիական տնտեսական միության կողմից՝

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան