ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 189 |
քաղ. Մոսկվա |
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ չափագիտական բնութագրերի դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):
2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 189 որոշմամբ |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
չափագիտական բնութագրերի
I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից
|
Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը |
Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը, խմբի անվանումը |
Չափագիտական բնութագրի ծածկագիրը, տեսակի անվանումը |
Չափագիտական բնութագրի անվանումը |
|
01 |
Չափումների արդյունքը որոշող բնութագրերը | ||
|
0101 |
չափումների (արժեքների) տիրույթը | ||
|
0101010 |
մեծության արժեքների այն տիրույթը, որի մեջ վերարտադրվում է միավորը | ||
|
0101020 |
չափումների տիրույթը | ||
|
0101030 |
հավաստագրված (վկայագրված) արժեքների թույլատրելի տիրույթը | ||
|
0101040 |
ցուցմունքների միջակայքը | ||
|
0101050 |
ցուցմունքների նոմինալ տիրույթը (նոմինալ տիրույթ) | ||
|
0101060 |
ցուցմունքների նոմինալ միջակայքը (նոմինալ միջակայք) | ||
|
0101999 |
չափումների (արժեքների) այլ տիրույթներ | ||
|
0102 |
չափի արժեքը (ցուցմունքը) | ||
|
0102010 |
միանշանակ չափի | ||
|
արժեքը | |||
|
0102020 |
բազմանշանակ չափի արժեքը | ||
|
0102030 |
մեծության նոմինալ արժեքը (նոմինալ արժեք) | ||
|
0102040 |
մեծության այն նոմինալ արժեքը, որի դեպքում վերարտադրվում է միավորը | ||
|
0102050 |
ցուցմունքը | ||
|
0102060 |
ստանդարտ նմուշի հավաստագրված (վկայագրված) արժեքը | ||
|
0102070 |
չափանմուշով (էտալոնով) վերարտադրվող մեծության պայմանական իրական արժեքը (արժեքները) | ||
|
0102080 |
ֆոնային ցուցմունքը | ||
|
0102999 |
չափերի (ցուցմունքների) այլ արժեքներ | ||
|
0103 |
կերպափոխման ֆունկցիան | ||
|
0103010 |
չափողական կերպափոխիչի կերպափոխման ֆունկցիան | ||
|
0103020 |
չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան | ||
|
0103030 |
մուտքային մեծության միավորներից տարբերվող միավորներով աստիճանավորված սանդղակով չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան | ||
|
0103999 |
Կերպափոխման ֆունկցիայի այլ բնութագրեր | ||
|
0104 |
արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը | ||
|
0104010 |
ելքային ծածկագրի տեսակը | ||
|
0104020 |
ծածկագրի կարգերի թիվը | ||
|
0104030 |
ծածկագրի նվազագույն կարգի միավորի արժեքը | ||
|
0104999 |
արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափ միջոցների այլ բնութագրեր | ||
|
0105 |
չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը | ||
|
0105010 |
չափման միջոցի սանդղակի բաժանքի կամ բազմանշանակ չափի արժեքը | ||
|
0105999 |
չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի այլ բնութագրեր | ||
|
0199 |
չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր | ||
|
02 |
Սխալանքի բնութագրերը | ||
|
0201 |
սխալանքի ընդհանուր բնութագրերը | ||
|
0201010 |
այն սահմանները, որոնցում չափումների սխալանքը տրված հավանականությամբ է | ||
|
0201020 |
սխալանքի թույլատրելի արժեքը | ||
|
0201030 |
ոչ միատարրությունից սխալանքի բնութագրի թույլատրելի արժեքը | ||
|
0201040 |
թույլատրելի սխալանքի սահմանաչափերը | ||
|
0201050 |
միջին քառակուսային շեղումը (ստանդարտ շեղումը) | ||
|
0201060 |
ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ շեղումը | ||
|
0201070 |
ոչ միատարրությունից սխալանքի ստանդարտ շեղումը | ||
|
0201080 |
ոչ կայունությունից սխալանքի ստանդարտ շեղումը | ||
|
0201999 |
սխալանքի այլ ընդհանուր բնութագրեր | ||
|
0202 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը | ||
|
0202010 |
համակարգային սխալանքի սահմանները | ||
|
0202020 |
այն սահմանները, որոնցում չբացառված համակարգային բաղկացուցիչը տրված հավանականությամբ է | ||
|
0202030 |
համակարգային սխալանքի վստահելի սահմանները | ||
|
0202040 |
սխալանքի չբացառված համակարգային բաղկացուցչի վստահելի սահմանները | ||
|
0202050 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի արժեքը | ||
|
0202060 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի մաթեմատիկական ակնկալիքը | ||
|
0202070 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը | ||
|
0202080 |
չբացառված համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը | ||
|
0202999 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի այլ բնութագրեր | ||
|
0203 |
սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը | ||
|
0203010 |
սխալանքի պատահական բաղկացուցչի մասի վստահելի սահմանները | ||
|
0203020 |
նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիայի կոռելացիայի միջակայքը | ||
|
0203030 |
միջին քառակուսային շեղման առավելագույն հնարավոր արժեքը | ||
|
0203040 |
նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիան | ||
|
0203050 |
չափումների արդյունքի միջին քառակուսային շեղումը | ||
|
0203060 |
սխալանքի պատահական բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը | ||
|
0203070 |
սխալանքի պատահական բաղկացուցչի սպեկտրալ խտության ֆունկցիան | ||
|
0203080 |
հիստերեզիսից սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագիրը | ||
|
0203999 |
սխալանքի պատահական բաղկացուցչի այլ բնութագրեր | ||
|
0204 |
հանրագումարային սխալանքի բնութագրերը | ||
|
0204010 |
չափումների հանրագումարային սխալանքի սահմանները | ||
|
0204020 |
հանրագումարային սխալանքի վստահելի սահմանները | ||
|
0204030 |
հանրագումարային միջին քառակուսային շեղումը | ||
|
0204999 |
հանրագումարային սխալանքի այլ բնութագրեր | ||
|
0299 |
սխալանքի այլ բնութագրեր | ||
|
0299010 |
չափման միջոցի բացարձակ սխալանքը | ||
|
0299011 |
բացարձակ սխալանքի սահմանները | ||
|
0299020 |
չափման միջոցի դինամիկ սխալանքը | ||
|
0299030 |
չափման միջոցի լրացուցիչ սխալանքը | ||
|
0299040 |
գործիքային շեղումը | ||
|
0299050 |
սխալանքի նորման | ||
|
0299060 |
չափման միջոցի հիմնական սխալանքը | ||
|
0299070 |
չափման միջոցի հարաբերական սխալանքը | ||
|
0299071 |
հարաբերական սխալանքի սահմանները | ||
|
0299080 |
հսկիչ կետում սխալանքը | ||
|
0299090 |
զրոյի սխալանքը | ||
|
0299100 |
չափի սխալանքը | ||
|
0299110 |
չափման միջոցի ներկայացված սխալանքը | ||
|
0299120 |
չափումների սխալանքի վերագրված բնութագրերը | ||
|
0299130 |
չափման միջոցի ստատիկ սխալանքը | ||
|
0299140 |
չափման միջոցների սխալանքի ստատիկ բնութագրերը (հավանական բնութագրերի գնահատականները) | ||
|
0299150 |
սխալանքի համակարգային և պատահական բաղկացուցիչների հավանական արժեքների բաշխման խտությունները կամ ֆունկցիաները | ||
|
0299160 |
չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը | ||
|
0299170 |
ազդող մեծության միջակայքում չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը | ||
|
0299999 |
սխալանքի այլ բնութագրեր | ||
|
03 |
Անորոշության բնութագրերը | ||
|
0301 |
ստանդարտ անորոշության բնութագրերը | ||
|
0301010 |
չափումների հարաբերական ստանդարտ անորոշությունը | ||
|
0301020 |
ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ անորոշությունը | ||
|
0301030 |
ոչ միատարրությունից ստանդարտ անորոշությունը | ||
|
0301040 |
ոչ կայունությունից ստանդարտ անորոշությունը | ||
|
0301050 |
ըստ A տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը | ||
|
0301060 |
ըստ B տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը | ||
|
0301999 |
ստանդարտ անորոշության բնութագրեր | ||
|
0302 |
հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը | ||
|
0302010 |
հանրագումարային ստանդարտ անորոշությունը | ||
|
0302020 |
ըստ A տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը | ||
|
0302030 |
ըստ B տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը | ||
|
0302999 |
հանրագումարային ստանդարտ անորոշության այլ բնութագրեր | ||
|
0303 |
ընդլայնված անորոշության բնութագրերը | ||
|
0303010 |
ընդլայնված անորոշության թույլատրելի արժեքների սահմանները | ||
|
0303020 |
ընդլայնված անորոշությունը | ||
|
0303030 |
վստահության P մակարդակի համար ընդլայնված անորոշությունը | ||
|
0303999 |
ընդլայնված անորոշության այլ բնութագրեր | ||
|
0399 |
անորոշության այլ բնութագրեր | ||
|
0399010 |
դեֆինիցիալ անորոշությունը | ||
|
0399020 |
չափումների թույլատրելի անորոշությունը | ||
|
0399030 |
գործիքային անորոշությունը | ||
|
0399040 |
զրոյի չափումների անորոշությունը | ||
|
0399050 |
չափումների վերագրված անորոշությունը | ||
|
0399050 |
նպատակային անորոշությունը | ||
|
0399999 |
անորոշության այլ բնութագրեր | ||
|
04 |
Ճշգրտության այլ բնութագրեր | ||
|
0401 |
սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը | ||
|
0401010 |
ճշգրտության դասը | ||
|
0401020 |
Չափանմուշի ոչ կայունությունը՝ տարվա ընթացքում | ||
|
0401999 |
ճշգրտության այլ բնութագրեր | ||
|
05 |
Զգայունության բնութագրերը | ||
|
0501 |
ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը | ||
|
0501010 |
բացարձակ զգայունությունը | ||
|
0501020 |
ոչ զգայունության գոտին | ||
|
0501030 |
որոշված սահմաններում ազդող մեծությունների փոփոխություններից առաջացող՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի արժեքների փոփոխությունները | ||
|
0501040 |
հարաբերական զգայունությունը | ||
|
0501050 |
զգայունության շեմը | ||
|
0501060 |
ազդեցության ֆունկցիաները | ||
|
0501999 |
զգայունության այլ բնութագրեր | ||
|
06 |
Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը | ||
|
0601 |
ամբողջական դինամիկ բնութագրերը | ||
|
0601010 |
ամպլիտուդա-փուլային բնութագիրը | ||
|
0601020 |
ամպլիտուդա-հաճախական բնութագիրը | ||
|
0601030 |
իմպուլսային անցումային բնութագիրը | ||
|
0601040 |
փոխանցման ֆունկցիան | ||
|
0601050 |
անցումային բնութագիրը | ||
|
0601060 |
ամպլիտուդա-հաճախական և փուլային-հաճախական բնութագրերի համակցությունը | ||
|
0601999 |
ամբողջական դինամիկ այլ բնութագրեր | ||
|
0602 |
մասնակի դինամիկ բնութագրերը | ||
|
0602010 |
ռեակցիայի ժամանակը | ||
|
0602020 |
ռեզոնանսային հաճախականության վրա ամպլիտուդա-հաճախական բնութագրի արժեքը | ||
|
0602030 |
սեփական ռեզոնանսային շրջանաձև հաճախականության արժեքը | ||
|
0602040 |
տատանամարման գործակիցը | ||
|
0602050 |
չափումների առավելագույն հաճախականությունը (արագությունը) | ||
|
0602060 |
հաշվանքի թվագրման սխալանքը | ||
|
0602070 |
ժամանակի հաստատունը | ||
|
0602999 |
մասնակի դինամիկ այլ բնութագրեր | ||
|
0603 |
ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները | ||
|
0603010 |
արդյունքի տրման ուշացման ժամանակը | ||
|
0603020 |
գործարկման ուշացման ժամանակը | ||
|
0603030 |
սպասման ժամանակը | ||
|
0603040 |
կերպափոխման ժամանակը | ||
|
0603999 |
ռեակցիայի ժամանակի այլ բաղկացուցիչներ կամ հաշվանքի թվագրման սխալանքներ | ||
|
0604 |
դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափումների այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները | ||
|
0699 |
դինամիկ այլ բնութագրեր | ||
|
99 |
Չափագիտական այլ բնութագրեր | ||
|
9901 |
չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը | ||
|
9901010 |
գծային չափողական կերպափոխիչի մուտքային իմպեդանսը | ||
|
9901020 |
գծային չափողական կերպափոխիչի ելքային իմպեդանսը | ||
|
9901999 |
այլ բնութագրեր, որոնք արտացոլում են սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու ունակությունը | ||
|
9999 |
չափման միջոցների այլ բնութագրեր | ||
|
9999010 |
ազդող մեծությունից առաջացող փոփոխակումը | ||
|
9999020 |
վերարտադրելիությունը | ||
|
9999030 |
արձագանքի ժամանակը (ցատկաձև ազդեցության դեպքում) | ||
|
9999040 |
ընտրողականությունը | ||
|
9999050 |
գործիքային դրեյֆը | ||
|
9999060 |
գծայնությունը | ||
|
9999070 |
չափման միջոցի ելքային ազդանշանի ոչ ինֆորմատիվ պարամետրերը | ||
|
9999080 |
կրկնելիությունը | ||
|
9999090 |
արձագանքման շեմը | ||
|
9999100 |
հայտնաբերման սահմանաչափը | ||
|
9999110 |
լուծաչափը | ||
|
9999120 |
լուծունակությունը | ||
|
9999130 |
դրեյֆի արագությունը | ||
|
9999140 |
շեղումը | ||
|
9999150 |
կայունությունը | ||
|
9999160 |
միատարրության բնութագիրը | ||
|
9999999 |
չափագիտական այլ բնութագրեր | ||
II. Դասակարգչի անձնագիրը
|
համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիրը |
- |
|
2 |
Տեսակը |
2՝դասակարգիչ |
|
3 |
Անվանումը |
չափագիտական բնութագրերի դասակարգիչը |
|
4 |
Հապավումը |
ՉԲԴ |
|
5 |
Նշագիրը |
ՄԴ 066 - 2021 (խմբ. 1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշում |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը |
- |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
|
11 |
Նշանակությունը |
նախատեսված է մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական բնութագրերի դասակարգման և ծածկագրման համար |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ |
|
13 |
Առանցքային բառերը |
չափագիտական բնութագիր, մեծությունների միավորների չափանմուշ, ստանդարտ նմուշ, չափման միջոց, չափումների կատարման մեթոդիկա, չափումների մեթոդ (մեթոդիկա) |
|
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
տեխնիկական կարգավորումը |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի անալոգներ |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
2՝ ստորակարգային, դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ, դասակարգչի վարումն իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան |
|
19 |
Կառուցվածքը |
դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն փաստաթղթի III բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
դասակարգչի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվության շարքին |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
- |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը |
դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և դրա հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n> 1).
կամ ՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0. .1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։
Աղյուսակ
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | |||||
|
1. Չափագիտական բնութագրերի խմբի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||
|
1.1. Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d {2} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | |||||
|
1.2. Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը |
պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 | |||||
|
1.3. Չափագիտական բնութագրերի տեսակի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||
|
1.3.1. Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d {4} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | |||||
|
1.3.2. Չափագիտական բնութագրերի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 | |||||
|
1.3.3. Չափագիտական բնութագրի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||
|
1.3.3.1. Չափագիտական բնութագրի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d {7} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | |||||
|
1.3.3.2. Չափագիտական բնութագրի անվանումը |
պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 | |||||
|
1.3.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | |||||
|
*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 | |||||
|
*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | |||||
|
*.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d {5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | |||||
|
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | |||||
|
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | |||||
|
*.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
0..1 | |||||
|
*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | |||||
|
*.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | |||||
|
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | |||||
|
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | |||||
|
ՀԱՎԵԼՎԱԾ չափագիտական բնութագրերի դասակարգչի |
ԿԱՐԳ
չափագիտական բնութագրերի դասակարգչի վարման
I. Ընդհանուր դրույթները
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 121 որոշում։
II. Կիրառության ոլորտը
2. Սույն կարգով սահմանվում են չափագիտական բնութագրերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) ձևավորման, վարման ու կիրառման կանոնները։
3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ դասակարգիչը ձևավորելու և վարելու դեպքում, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորություններով օժտված՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ) կողմից՝ իրենց գործունեության մեջ դասակարգչից տեղեկություններ օգտագործելու և վարելու դեպքում։
III. Հիմնական հասկացությունները
4. Սույն կարգի նպատակներով «չափագիտական բնութագիր» հասկացության ներքո հասկացվում է չափումների արդյունքի վրա ազդող բնութագիրը։
Սույն կարգում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Միության մասին» պայմանագրով և Միության մարմինների՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:
IV. Դասակարգչի վարման սկզբունքները
5. Դասակարգչի ձևավորումն ու վարումն իրականացվում են մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերի մասին տեղեկությունների համակարգման (դասակարգման) և ծածկագրման նպատակներով։
6. Համակարգման (դասակարգման) օբյեկտներ են մեծությունների միավորների չափանմուշների ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերը։
7. Դասակարգչի օպերատորը Հանձնաժողովն է, որն իրականացնում է դասակարգչի ձևավորումն ու վարումը։
8. Համակարգման (դասակարգման) օբյեկտների համակարգման (դասակարգման) նպատակով կիրառվում է դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվն ունեցող դասակարգման ստորակարգային մեթոդը։
9. Համակարգման (դասակարգման) առաջին մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխված են ըստ չափագիտական բնութագրերի հետևյալ այն խմբերի, որոնք առանձնացված են ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)։ Չափման միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր» միջպետական ստանդարտի շրջանակներում՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի անվանացանկով սահմանված բնութագրերի խմբերին համապատասխան՝
Չափումների արդյունքը որոշող բնութագրերը․
սխալանքի բնութագրերը․
անորոշության բնութագրերը․
ճշգրտության այլ բնութագրեր․
զգայունության բնութագրերը․
դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը․
չափագիտական այլ բնութագրեր։
10. Համակարգման (դասակարգման) երկրորդ մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխվում են ըստ չափագիտական բնութագրերի այն հիմնական տեսակների, որոնք յուրաքանչյուր խմբի կազմում սահմանված են աղյուսակին համապատասխան։
Դասակարգչի դասակարգման խմբավորումների ցանկը, դրանց ծածկագրերը և անվանումը
|
Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը |
Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը, չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը և անվանումը | |
|
01 |
Չափումների արդյունքը որոշող բնութագրերը | |
|
0101 |
չափումների (արժեքների) տիրույթը | |
|
0102 |
չափի արժեքը (ցուցմունքը) | |
|
0103 |
կերպափոխման ֆունկցիան | |
|
0104 |
արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը | |
|
0105 |
չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը | |
|
0199 |
չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր | |
|
02 |
Սխալանքի բնութագրերը | |
|
0201 |
սխալանքի ընդհանուր բնութագրերը | |
|
0202 |
սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը | |
|
0203 |
սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը | |
|
0204 |
հանրագումարային սխալանքի բնութագրերը | |
|
0299 |
սխալանքի այլ բնութագրեր | |
|
03 |
Անորոշության բնութագրերը | |
|
0301 |
ստանդարտ անորոշության բնութագրերը | |
|
0302 |
հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը | |
|
0303 |
ընդլայնված անորոշության բնութագրերը | |
|
0399 |
անորոշության այլ բնութագրեր | |
|
04 |
Ճշգրտության այլ բնութագրեր | |
|
0401 |
սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը | |
|
05 |
Զգայունության բնութագրերը | |
|
0501 |
ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը | |
|
06 |
Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը | |
|
0601 |
ամբողջական դինամիկ բնութագրերը | |
|
0602 |
մասնակի դինամիկ բնութագրերը | |
|
0603 |
ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները | |
|
0604 |
դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափման այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները | |
|
0699 |
դինամիկ այլ բնութագրեր | |
|
99 |
Չափագիտական այլ բնութագրեր | |
|
9901 |
չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը | |
|
9999 |
չափման միջոցների այլ բնութագրեր | |
11. Չափագիտական բնութագրերը դասակարգվում են ըստ չափագիտական բնութագրերի խմբերի ու հիմնական տեսակների և ներկայացվում են դասակարգչի մեջ առանձին դիրքի տեսքով։
12. Չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի կազմի մեջ չափագիտական բնութագրերը համակարգվում են այբբենական կարգով։ Ընդ որում, եթե մեկ չափագիտական բնութագիրը հստակեցնում (ընդլայնում) է մյուս չափագիտական բնութագիրը, թույլատրվում է դասակարգչի այդ դիրքերը տեղակայել հաջորդաբար։
13. Չափագիտական բնութագրերի խմբերի ծածկագրման համար օգտագործվում է 2-պայմանանշանային ծածկագիր, որը բաղկացած է արաբական թվերից, և անհրաժեշտության դեպքում, համալրվում է «առաջնորդող» (սկզբի) զրոյով։
14. Չափագիտական բնութագրերի տեսակները ծածկագրվում են հաջորդական մեթոդով՝ արաբական թվերից բաղկացած 4-պայմանանիշ ծածկագրի օգտագործմամբ։ Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը ձևավորվում է չափագիտական բնութագրի խմբի ծածկագրին 2 կարգ ավելացնելու միջոցով, ընդ որում, չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի տրվում է երկնիշ հերթական համար (1-ից սկսած)՝ անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոյով։
15. Ծածկագիրն ունի XXYYZZZ ձևաչափը, որտեղ՝
XX-ը՝ չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրն է,
XXYY-ն՝ չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը,
ZZZ-ն չափագիտական բնութագրերի որոշակի տեսակի շրջանակներում չափագիտական բնութագրի հերթական համարն է, անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոների ավելացմամբ։
16. Ծածկագրերի կրկնակի օգտագործումը, այդ թվում՝ դասակարգչից առանձին դիրքեր հանելուց հետո, չի թույլատրվում։
17. Դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների լիազորված մարմինների հարցման հիման վրա՝ «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 10 հավելված) 8-րդ կետին և սույն կարգի V բաժնին համապատասխան։
V. Դասակարգչի վարումը
18. Հանձնաժողովի կամ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից, ըստ անհրաժեշտության, անցկացվում է չափումների միասնականության ապահովման ոլորտում այն միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների դրույթների վերլուծություն, որոնց ցանկը ներկայացված է սույն կարգի հավելվածում, դասակարգման նոր օբյեկտներ հայտնաբերելու համար՝ դրանց մասին տեղեկությունները դասակարգչի մեջ ներառելու նպատակով (այդ ստանդարտների կամ հանձնարարականների տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման դեպքում կամ չափման միասնականության ապահովման ոլորտում նոր ստանդարտների կամ հանձնարարականների ընդունման դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սահմանված այլ դեպքերում)։
19. Եթե անդամ պետության լիազորված մարմինը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա անդամ պետության լիազորված մարմինը ձևակերպում է դասակարգչի մեջ ընդգրկելու համար առաջարկվող փոփոխությունների ցանկ ներառող հայտ (այսուհետ՝ հայտ), ինչպես նաև՝ այդ փոփոխությունների հիմնավորում, և դա ուղարկում է դասակարգչի օպերատորին։
20. Եթե դասակարգչի օպերատորը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա նոր դիրքերի ավելացման կամ դասակարգչից տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման հայտը ձևակերպում է Հանձնաժողովը։
21. Ստացված հայտերը հաշվի առնելով՝ Հանձնաժողովն ապահովում է դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ փոփոխությունների նախագիծ) նախապատրաստումը՝ Մեթոդաբանության թիվ 3 հավելվածով նախատեսված ձևին համապատասխան, ինչպես նաև՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը, այդ թվում՝ այն աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստի շրջանակներում, որոնք կապված են Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների ստեղծման ու վարման հետ։
22. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման նպատակահարմարությունը գնահատելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի հետագա ուսումնասիրումն իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան։
23. Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում հրապարակված արդիականացված դասակարգիչն է կամ դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման ոչ նպատակահարմար լինելու մասին եզրակացությունը։
|
ՀԱՎԵԼՎԱԾ չափագիտական բնութագրերի դասակարգչի վարման կարգի |
ՑԱՆԿ
Չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների, որոնք առաջարկվում է հաշվի առնել չափագիտական բնութագրերի դասակարգիչը վարելու ժամանակ
Չափագիտության միջազգային բառարան (International Vocabulary of Metrology-Basic and General Concepts and Associated Terms, VIM).
օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության փաստաթուղթ D8 «Չափանմուշներ․ Ընտրություն, ճանաչում, կիրառում, պահպանում և փաստաթղթեր» (OIML D8 «Measurement standards. Choice, recognition, use, conservation and documentation»).
ISO 10012:2003 ստանդարտ «Չափումների կառավարման համակարգեր․ Չափումների գործընթացներին և չափիչ սարքավորումներին ներկայացվող պահանջները» (ISO 10012:2003 Measurement management systems - Requirements for measurement process and measuring equipment).
ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր»․
ԳՕՍՏ 8.010-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների կատարման մեթոդիկաներ․ Հիմնական դրույթներ»․
ԳՕՍՏ 8.315-2019 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Նյութերի կազմի և հատկությունների ստանդարտ նմուշներ․ Հիմնական դրույթներ»․
ԳՕՍՏ 8.381-2009 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)․ Չափանմուշներ․ Ճշգրտությունն արտահայտելու եղանակներ»․
ՄՊՀ 29-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափագիտություն․ Հիմնական եզրույթներ և սահմանումներ»․
ՄՊՀ 53-2002 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Ստանդարտ նմուշներ․ Չափագիտական բնութագրերի գնահատում՝ չափումների չափանմուշների և նմուշային միջոցների օգտագործմամբ»․
ՉՄ 1317-2004 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափումների սխալանքի արդյունքներ և բնութագրեր․ Ներկայացման ձևեր․ Օգտագործման եղանակները՝ արտադրանքի նմուշների փորձարկումների և դրանց պարամետրերի հսկողության ժամանակ»։