ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 189

քաղ. Մոսկվա

 

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ չափագիտական բնութագրերի դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 189 որոշմամբ

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

չափագիտական բնութագրերի

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

 

Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը

Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը, խմբի անվանումը

Չափագիտական բնութագրի ծածկագիրը, տեսակի անվանումը

Չափագիտական բնութագրի անվանումը

01

Չափումների արդյունքը որոշող բնութագրերը

 

0101

չափումների (արժեքների) տիրույթը

   

0101010

մեծության արժեքների այն տիրույթը, որի մեջ վերարտադրվում է միավորը

   

0101020

չափումների տիրույթը

   

0101030

հավաստագրված (վկայագրված) արժեքների թույլատրելի տիրույթը

   

0101040

ցուցմունքների միջակայքը

   

0101050

ցուցմունքների նոմինալ տիրույթը (նոմինալ տիրույթ)

   

0101060

ցուցմունքների նոմինալ միջակայքը (նոմինալ միջակայք)

   

0101999

չափումների (արժեքների) այլ տիրույթներ

 

0102

չափի արժեքը (ցուցմունքը)

   

0102010

միանշանակ չափի

     

արժեքը

   

0102020

բազմանշանակ չափի արժեքը

   

0102030

մեծության նոմինալ արժեքը (նոմինալ արժեք)

   

0102040

մեծության այն նոմինալ արժեքը, որի դեպքում վերարտադրվում է միավորը

   

0102050

ցուցմունքը

   

0102060

ստանդարտ նմուշի հավաստագրված (վկայագրված) արժեքը

   

0102070

չափանմուշով (էտալոնով) վերարտադրվող մեծության պայմանական իրական արժեքը (արժեքները)

   

0102080

ֆոնային ցուցմունքը

   

0102999

չափերի (ցուցմունքների) այլ արժեքներ

 

0103

կերպափոխման ֆունկցիան

   

0103010

չափողական կերպափոխիչի կերպափոխման ֆունկցիան

   

0103020

չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան

   

0103030

մուտքային մեծության միավորներից տարբերվող միավորներով աստիճանավորված սանդղակով չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան

   

0103999

Կերպափոխման ֆունկցիայի այլ բնութագրեր

0104

արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը

0104010

ելքային ծածկագրի տեսակը

0104020

ծածկագրի կարգերի թիվը

0104030

ծածկագրի նվազագույն կարգի միավորի արժեքը

0104999

արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափ միջոցների այլ բնութագրեր

0105

չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը

0105010

չափման միջոցի սանդղակի բաժանքի կամ բազմանշանակ չափի արժեքը

0105999

չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի այլ բնութագրեր

0199

չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր

02

Սխալանքի բնութագրերը

0201

սխալանքի ընդհանուր բնութագրերը

0201010

այն սահմանները, որոնցում չափումների սխալանքը տրված հավանականությամբ է

0201020

սխալանքի թույլատրելի արժեքը

   

0201030

ոչ միատարրությունից սխալանքի բնութագրի թույլատրելի արժեքը

   

0201040

թույլատրելի սխալանքի սահմանաչափերը

   

0201050

միջին քառակուսային շեղումը (ստանդարտ շեղումը)

   

0201060

ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ շեղումը

   

0201070

ոչ միատարրությունից սխալանքի ստանդարտ շեղումը

   

0201080

ոչ կայունությունից սխալանքի ստանդարտ շեղումը

   

0201999

սխալանքի այլ ընդհանուր բնութագրեր

 

0202

սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը

   

0202010

համակարգային սխալանքի սահմանները

   

0202020

այն սահմանները, որոնցում չբացառված համակարգային բաղկացուցիչը տրված հավանականությամբ է

   

0202030

համակարգային սխալանքի վստահելի սահմանները

   

0202040

սխալանքի չբացառված համակարգային բաղկացուցչի վստահելի սահմանները

   

0202050

սխալանքի համակարգային բաղկացուցչի արժեքը

   

0202060

սխալանքի համակարգային բաղկացուցչի մաթեմատիկական ակնկալիքը

   

0202070

սխալանքի համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը

   

0202080

չբացառված համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը

   

0202999

սխալանքի համակարգային բաղկացուցչի այլ բնութագրեր

 

0203

սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը

   

0203010

սխալանքի պատահական բաղկացուցչի մասի վստահելի սահմանները

   

0203020

նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիայի կոռելացիայի միջակայքը

   

0203030

միջին քառակուսային շեղման առավելագույն հնարավոր արժեքը

   

0203040

նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիան

   

0203050

չափումների արդյունքի միջին քառակուսային շեղումը

   

0203060

սխալանքի պատահական բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը

   

0203070

սխալանքի պատահական բաղկացուցչի սպեկտրալ խտության ֆունկցիան

   

0203080

հիստերեզիսից սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագիրը

   

0203999

սխալանքի պատահական բաղկացուցչի այլ բնութագրեր

 

0204

հանրագումարային սխալանքի բնութագրերը

   

0204010

չափումների հանրագումարային սխալանքի սահմանները

   

0204020

հանրագումարային սխալանքի վստահելի սահմանները

   

0204030

հանրագումարային միջին քառակուսային շեղումը

   

0204999

հանրագումարային սխալանքի այլ բնութագրեր

 

0299

սխալանքի այլ բնութագրեր

   

0299010

չափման միջոցի բացարձակ սխալանքը

   

0299011

բացարձակ սխալանքի սահմանները

   

0299020

չափման միջոցի դինամիկ սխալանքը

   

0299030

չափման միջոցի լրացուցիչ սխալանքը

   

0299040

գործիքային շեղումը

   

0299050

սխալանքի նորման

   

0299060

չափման միջոցի հիմնական սխալանքը

   

0299070

չափման միջոցի հարաբերական սխալանքը

   

0299071

հարաբերական սխալանքի սահմանները

   

0299080

հսկիչ կետում սխալանքը

   

0299090

զրոյի սխալանքը

   

0299100

չափի սխալանքը

   

0299110

չափման միջոցի ներկայացված սխալանքը

   

0299120

չափումների սխալանքի վերագրված բնութագրերը

   

0299130

չափման միջոցի ստատիկ սխալանքը

   

0299140

չափման միջոցների սխալանքի ստատիկ բնութագրերը (հավանական բնութագրերի գնահատականները)

   

0299150

սխալանքի համակարգային և պատահական բաղկացուցիչների հավանական արժեքների բաշխման խտությունները կամ ֆունկցիաները

   

0299160

չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը

   

0299170

ազդող մեծության միջակայքում չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը

   

0299999

սխալանքի այլ բնութագրեր

03

Անորոշության բնութագրերը

 

0301

ստանդարտ անորոշության բնութագրերը

   

0301010

չափումների հարաբերական ստանդարտ անորոշությունը

   

0301020

ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ անորոշությունը

   

0301030

ոչ միատարրությունից ստանդարտ անորոշությունը

   

0301040

ոչ կայունությունից ստանդարտ անորոշությունը

   

0301050

ըստ A տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը

   

0301060

ըստ B տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը

   

0301999

ստանդարտ անորոշության բնութագրեր

 

0302

հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը

   

0302010

հանրագումարային ստանդարտ անորոշությունը

   

0302020

ըստ A տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը

   

0302030

ըստ B տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը

   

0302999

հանրագումարային ստանդարտ անորոշության այլ բնութագրեր

 

0303

ընդլայնված անորոշության բնութագրերը

   

0303010

ընդլայնված անորոշության թույլատրելի արժեքների սահմանները

   

0303020

ընդլայնված անորոշությունը

   

0303030

վստահության P մակարդակի համար ընդլայնված անորոշությունը

   

0303999

ընդլայնված անորոշության այլ բնութագրեր

 

0399

անորոշության այլ բնութագրեր

   

0399010

դեֆինիցիալ անորոշությունը

   

0399020

չափումների թույլատրելի անորոշությունը

   

0399030

գործիքային անորոշությունը

   

0399040

զրոյի չափումների անորոշությունը

   

0399050

չափումների վերագրված անորոշությունը

   

0399050

նպատակային անորոշությունը

   

0399999

անորոշության այլ բնութագրեր

04

Ճշգրտության այլ բնութագրեր

 

0401

սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը

   

0401010

ճշգրտության դասը

   

0401020

Չափանմուշի ոչ կայունությունը՝ տարվա ընթացքում

   

0401999

ճշգրտության այլ բնութագրեր

05

Զգայունության բնութագրերը

 

0501

ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը

   

0501010

բացարձակ զգայունությունը

   

0501020

ոչ զգայունության գոտին

   

0501030

որոշված սահմաններում ազդող մեծությունների փոփոխություններից առաջացող՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի արժեքների փոփոխությունները

   

0501040

հարաբերական զգայունությունը

   

0501050

զգայունության շեմը

   

0501060

ազդեցության ֆունկցիաները

   

0501999

զգայունության այլ բնութագրեր

06

Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը

 

0601

ամբողջական դինամիկ բնութագրերը

   

0601010

ամպլիտուդա-փուլային բնութագիրը

   

0601020

ամպլիտուդա-հաճախական բնութագիրը

   

0601030

իմպուլսային անցումային բնութագիրը

   

0601040

փոխանցման ֆունկցիան

   

0601050

անցումային բնութագիրը

   

0601060

ամպլիտուդա-հաճախական և փուլային-հաճախական բնութագրերի համակցությունը

   

0601999

ամբողջական դինամիկ այլ բնութագրեր

 

0602

մասնակի դինամիկ բնութագրերը

   

0602010

ռեակցիայի ժամանակը

   

0602020

ռեզոնանսային հաճախականության վրա ամպլիտուդա-հաճախական բնութագրի արժեքը

   

0602030

սեփական ռեզոնանսային շրջանաձև հաճախականության արժեքը

   

0602040

տատանամարման գործակիցը

   

0602050

չափումների առավելագույն հաճախականությունը (արագությունը)

   

0602060

հաշվանքի թվագրման սխալանքը

   

0602070

ժամանակի հաստատունը

   

0602999

մասնակի դինամիկ այլ բնութագրեր

 

0603

ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները

   

0603010

արդյունքի տրման ուշացման ժամանակը

   

0603020

գործարկման ուշացման ժամանակը

   

0603030

սպասման ժամանակը

   

0603040

կերպափոխման ժամանակը

   

0603999

ռեակցիայի ժամանակի այլ բաղկացուցիչներ կամ հաշվանքի թվագրման սխալանքներ

 

0604

դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափումների այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները

 

0699

դինամիկ այլ բնութագրեր

99

Չափագիտական այլ բնութագրեր

 

9901

չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը

   

9901010

գծային չափողական կերպափոխիչի մուտքային իմպեդանսը

   

9901020

գծային չափողական կերպափոխիչի ելքային իմպեդանսը

   

9901999

այլ բնութագրեր, որոնք արտացոլում են սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու ունակությունը

 

9999

չափման միջոցների այլ բնութագրեր

   

9999010

ազդող մեծությունից առաջացող փոփոխակումը

   

9999020

վերարտադրելիությունը

   

9999030

արձագանքի ժամանակը (ցատկաձև ազդեցության դեպքում)

   

9999040

ընտրողականությունը

   

9999050

գործիքային դրեյֆը

   

9999060

գծայնությունը

   

9999070

չափման միջոցի ելքային ազդանշանի ոչ ինֆորմատիվ պարամետրերը

   

9999080

կրկնելիությունը

   

9999090

արձագանքման շեմը

   

9999100

հայտնաբերման սահմանաչափը

   

9999110

լուծաչափը

   

9999120

լուծունակությունը

   

9999130

դրեյֆի արագությունը

   

9999140

շեղումը

   

9999150

կայունությունը

   

9999160

միատարրության բնութագիրը

   

9999999

չափագիտական այլ բնութագրեր

 

II. Դասակարգչի անձնագիրը

 

համարը՝

ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

-

2

Տեսակը

2՝դասակարգիչ

3

Անվանումը

չափագիտական բնութագրերի դասակարգիչը

4

Հապավումը

ՉԲԴ

5

Նշագիրը

ՄԴ 066 - 2021 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

նախատեսված է մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական բնութագրերի դասակարգման և ծածկագրման համար

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ

13

Առանցքային բառերը

չափագիտական բնութագիր, մեծությունների միավորների չափանմուշ, ստանդարտ նմուշ, չափման միջոց, չափումների կատարման մեթոդիկա, չափումների մեթոդ (մեթոդիկա)

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կարգավորումը

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի անալոգներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ ստորակարգային, դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ, դասակարգչի վարումն իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվության շարքին

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

-

22

Փոփոխությունները

-

23

Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և դրա հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n> 1).

կամ ՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0. .1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։

 

Աղյուսակ

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Չափագիտական բնութագրերի խմբի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

1.1. Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d {2}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով

1

1.3. Չափագիտական բնութագրերի տեսակի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.1. Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d {4}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

   

1.3.2. Չափագիտական բնութագրերի տեսակի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով

1

1.3.3. Չափագիտական բնութագրի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

     

1.3.3.1. Չափագիտական բնութագրի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d {7}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

     

1.3.3.2. Չափագիտական բնութագրի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով

1

     

1.3.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

       

*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

       

*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

         

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d {5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

         

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

         

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

       

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

0..1

       

*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

         

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

         

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

         

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

չափագիտական բնութագրերի

դասակարգչի

 

ԿԱՐԳ

 

չափագիտական բնութագրերի դասակարգչի վարման

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 121 որոշում։

 

II. Կիրառության ոլորտը

 

2. Սույն կարգով սահմանվում են չափագիտական բնութագրերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) ձևավորման, վարման ու կիրառման կանոնները։

3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ դասակարգիչը ձևավորելու և վարելու դեպքում, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորություններով օժտված՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ) կողմից՝ իրենց գործունեության մեջ դասակարգչից տեղեկություններ օգտագործելու և վարելու դեպքում։

 

III. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն կարգի նպատակներով «չափագիտական բնութագիր» հասկացության ներքո հասկացվում է չափումների արդյունքի վրա ազդող բնութագիրը։

Սույն կարգում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Միության մասին» պայմանագրով և Միության մարմինների՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:

 

IV. Դասակարգչի վարման սկզբունքները

 

5. Դասակարգչի ձևավորումն ու վարումն իրականացվում են մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերի մասին տեղեկությունների համակարգման (դասակարգման) և ծածկագրման նպատակներով։

6. Համակարգման (դասակարգման) օբյեկտներ են մեծությունների միավորների չափանմուշների ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերը։

7. Դասակարգչի օպերատորը Հանձնաժողովն է, որն իրականացնում է դասակարգչի ձևավորումն ու վարումը։

8. Համակարգման (դասակարգման) օբյեկտների համակարգման (դասակարգման) նպատակով կիրառվում է դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվն ունեցող դասակարգման ստորակարգային մեթոդը։

9. Համակարգման (դասակարգման) առաջին մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխված են ըստ չափագիտական բնութագրերի հետևյալ այն խմբերի, որոնք առանձնացված են ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)։ Չափման միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր» միջպետական ստանդարտի շրջանակներում՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի անվանացանկով սահմանված բնութագրերի խմբերին համապատասխան՝

Չափումների արդյունքը որոշող բնութագրերը․

սխալանքի բնութագրերը․

անորոշության բնութագրերը․

ճշգրտության այլ բնութագրեր․

զգայունության բնութագրերը․

դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը․

չափագիտական այլ բնութագրեր։

10. Համակարգման (դասակարգման) երկրորդ մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխվում են ըստ չափագիտական բնութագրերի այն հիմնական տեսակների, որոնք յուրաքանչյուր խմբի կազմում սահմանված են աղյուսակին համապատասխան։

 

Դասակարգչի դասակարգման խմբավորումների ցանկը, դրանց ծածկագրերը և անվանումը

 

Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը

Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը, չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը և անվանումը

01

Չափումների արդյունքը որոշող բնութագրերը

0101

չափումների (արժեքների) տիրույթը

0102

չափի արժեքը (ցուցմունքը)

0103

կերպափոխման ֆունկցիան

0104

արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը

0105

չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը

0199

չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր

02

Սխալանքի բնութագրերը

0201

սխալանքի ընդհանուր բնութագրերը

0202

սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը

0203

սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը

0204

հանրագումարային սխալանքի բնութագրերը

0299

սխալանքի այլ բնութագրեր

03

Անորոշության բնութագրերը

0301

ստանդարտ անորոշության բնութագրերը

0302

հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը

0303

ընդլայնված անորոշության բնութագրերը

0399

անորոշության այլ բնութագրեր

04

Ճշգրտության այլ բնութագրեր

0401

սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը

05

Զգայունության բնութագրերը

0501

ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը

06

Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը

0601

ամբողջական դինամիկ բնութագրերը

0602

մասնակի դինամիկ բնութագրերը

0603

ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները

0604

դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափման այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները

0699

դինամիկ այլ բնութագրեր

99

Չափագիտական այլ բնութագրեր

9901

չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը

9999

չափման միջոցների այլ բնութագրեր

 

11. Չափագիտական բնութագրերը դասակարգվում են ըստ չափագիտական բնութագրերի խմբերի ու հիմնական տեսակների և ներկայացվում են դասակարգչի մեջ առանձին դիրքի տեսքով։

12. Չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի կազմի մեջ չափագիտական բնութագրերը համակարգվում են այբբենական կարգով։ Ընդ որում, եթե մեկ չափագիտական բնութագիրը հստակեցնում (ընդլայնում) է մյուս չափագիտական բնութագիրը, թույլատրվում է դասակարգչի այդ դիրքերը տեղակայել հաջորդաբար։

13. Չափագիտական բնութագրերի խմբերի ծածկագրման համար օգտագործվում է 2-պայմանանշանային ծածկագիր, որը բաղկացած է արաբական թվերից, և անհրաժեշտության դեպքում, համալրվում է «առաջնորդող» (սկզբի) զրոյով։

14. Չափագիտական բնութագրերի տեսակները ծածկագրվում են հաջորդական մեթոդով՝ արաբական թվերից բաղկացած 4-պայմանանիշ ծածկագրի օգտագործմամբ։ Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը ձևավորվում է չափագիտական բնութագրի խմբի ծածկագրին 2 կարգ ավելացնելու միջոցով, ընդ որում, չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի տրվում է երկնիշ հերթական համար (1-ից սկսած)՝ անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոյով։

15. Ծածկագիրն ունի XXYYZZZ ձևաչափը, որտեղ՝

XX-ը՝ չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրն է,

XXYY-ն՝ չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը,

ZZZ-ն չափագիտական բնութագրերի որոշակի տեսակի շրջանակներում չափագիտական բնութագրի հերթական համարն է, անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոների ավելացմամբ։

16. Ծածկագրերի կրկնակի օգտագործումը, այդ թվում՝ դասակարգչից առանձին դիրքեր հանելուց հետո, չի թույլատրվում։

17. Դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների լիազորված մարմինների հարցման հիման վրա՝ «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 10 հավելված) 8-րդ կետին և սույն կարգի V բաժնին համապատասխան։

 

V. Դասակարգչի վարումը

 

18. Հանձնաժողովի կամ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից, ըստ անհրաժեշտության, անցկացվում է չափումների միասնականության ապահովման ոլորտում այն միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների դրույթների վերլուծություն, որոնց ցանկը ներկայացված է սույն կարգի հավելվածում, դասակարգման նոր օբյեկտներ հայտնաբերելու համար՝ դրանց մասին տեղեկությունները դասակարգչի մեջ ներառելու նպատակով (այդ ստանդարտների կամ հանձնարարականների տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման դեպքում կամ չափման միասնականության ապահովման ոլորտում նոր ստանդարտների կամ հանձնարարականների ընդունման դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սահմանված այլ դեպքերում)։

19. Եթե անդամ պետության լիազորված մարմինը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա անդամ պետության լիազորված մարմինը ձևակերպում է դասակարգչի մեջ ընդգրկելու համար առաջարկվող փոփոխությունների ցանկ ներառող հայտ (այսուհետ՝ հայտ), ինչպես նաև՝ այդ փոփոխությունների հիմնավորում, և դա ուղարկում է դասակարգչի օպերատորին։

20. Եթե դասակարգչի օպերատորը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա նոր դիրքերի ավելացման կամ դասակարգչից տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման հայտը ձևակերպում է Հանձնաժողովը։

21. Ստացված հայտերը հաշվի առնելով՝ Հանձնաժողովն ապահովում է դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ փոփոխությունների նախագիծ) նախապատրաստումը՝ Մեթոդաբանության թիվ 3 հավելվածով նախատեսված ձևին համապատասխան, ինչպես նաև՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը, այդ թվում՝ այն աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստի շրջանակներում, որոնք կապված են Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների ստեղծման ու վարման հետ։

22. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման նպատակահարմարությունը գնահատելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի հետագա ուսումնասիրումն իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան։

23. Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում հրապարակված արդիականացված դասակարգիչն է կամ դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման ոչ նպատակահարմար լինելու մասին եզրակացությունը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

չափագիտական բնութագրերի

դասակարգչի վարման կարգի

 

ՑԱՆԿ

 

Չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների, որոնք առաջարկվում է հաշվի առնել չափագիտական բնութագրերի դասակարգիչը վարելու ժամանակ

 

Չափագիտության միջազգային բառարան (International Vocabulary of Metrology-Basic and General Concepts and Associated Terms, VIM).

օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության փաստաթուղթ D8 «Չափանմուշներ․ Ընտրություն, ճանաչում, կիրառում, պահպանում և փաստաթղթեր» (OIML D8 «Measurement standards. Choice, recognition, use, conservation and documentation»).

ISO 10012:2003 ստանդարտ «Չափումների կառավարման համակարգեր․ Չափումների գործընթացներին և չափիչ սարքավորումներին ներկայացվող պահանջները» (ISO 10012:2003 Measurement management systems - Requirements for measurement process and measuring equipment).

ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր»․

ԳՕՍՏ 8.010-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների կատարման մեթոդիկաներ․ Հիմնական դրույթներ»․

ԳՕՍՏ 8.315-2019 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Նյութերի կազմի և հատկությունների ստանդարտ նմուշներ․ Հիմնական դրույթներ»․

ԳՕՍՏ 8.381-2009 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)․ Չափանմուշներ․ Ճշգրտությունն արտահայտելու եղանակներ»․

ՄՊՀ 29-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափագիտություն․ Հիմնական եզրույթներ և սահմանումներ»․

ՄՊՀ 53-2002 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Ստանդարտ նմուշներ․ Չափագիտական բնութագրերի գնահատում՝ չափումների չափանմուշների և նմուշային միջոցների օգտագործմամբ»․

ՉՄ 1317-2004 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափումների սխալանքի արդյունքներ և բնութագրեր․ Ներկայացման ձևեր․ Օգտագործման եղանակները՝ արտադրանքի նմուշների փորձարկումների և դրանց պարամետրերի հսկողության ժամանակ»։