ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
19 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 185 |
քաղ. Մոսկվա |
««ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ արագացնել միջպետական ստանդարտի մշակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 033/2013) կիրառելու և կատարելու և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի 170-րդ կետին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարվող
1. 61-րդ կետի «գ» ենթակետում «կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «խմելու կաթ» բառերով:
2. Թիվ 1 հավելվածի 1-ին աղյուսակում՝
ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.
բ) 1-ին սյունակում առաջին դիրքը լրացնել «, վերականգնված կաթ» բառերով:
3. Թիվ 3 հավելվածում՝
ա) 1-ին սյունակի առաջին դիրքում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ» բառերով.
բ) առաջին դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Վերականգված կաթ |
ոչ թափանցիկ հեղուկ |
հեղուկ համասեռ ոչ մածուցիկ |
կաթին բնորոշ՝ եռացման թեթև կողմնակի համով: Թույլատրվում է քաղցրավուն կողմնակի համ: Թույլատրվում է ոչ բավարար արտահայտված համ և հոտ |
սպիտակ, թույլատրվում է կապտավուն երանգով՝ յուղազերծված կաթի համար, բաց կրեմագույն՝ մանրէազերծված կաթի համար, հարստացված կաթի համար՝ ելնելով հարստացման համար օգտագործվող բաղադրիչի գույնից»: |
4. Թիվ 8 հավելվածի 1-ին բաժնում՝
ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.
բ) 1-ին և 2-րդ կետերում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:
5. Թիվ 13 հավելվածի 1-ին աղյուսակում՝
ա) անվանման մեջ «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով.
բ) տեքստում «կաթ» բառը փոխարինել «խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով: