ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

19 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

 

««ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

« »    ի 20    թվականի

թիվ

քաղ.

 
«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ արագացնել միջպետական ստանդարտի մշակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 033/2013) կիրառելու և կատարելու և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի 170-րդ կետին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20   թվականի  ի

թիվ   որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարվող

 

1. 61-րդ կետի «գ» ենթակետում «կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «խմելու կաթ» բառերով:

2. Թիվ 1 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.

բ) 1-ին սյունակում առաջին դիրքը լրացնել «, վերականգնված կաթ» բառերով:

3. Թիվ 3 հավելվածում՝

ա) 1-ին սյունակի առաջին դիրքում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ» բառերով.

բ) առաջին դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Վերականգված կաթ

ոչ թափանցիկ հեղուկ

հեղուկ համասեռ ոչ մածուցիկ

կաթին բնորոշ՝ եռացման թեթև կողմնակի համով:

Թույլատրվում է քաղցրավուն կողմնակի համ:

Թույլատրվում է ոչ բավարար արտահայտված համ և հոտ

սպիտակ, թույլատրվում է կապտավուն երանգով՝ յուղազերծված կաթի համար, բաց կրեմագույն՝ մանրէազերծված կաթի համար, հարստացված կաթի համար՝ ելնելով հարստացման համար օգտագործվող բաղադրիչի գույնից»:

4. Թիվ 8 հավելվածի 1-ին բաժնում՝

ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.

բ) 1-ին և 2-րդ կետերում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:

5. Թիվ 13 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) անվանման մեջ «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով.

բ) տեքստում «կաթ» բառը փոխարինել «խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով: