ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
30 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԽԱՌԸ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 2-րդ ենթակետին, 14-րդ կետին և 43-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի ավտոմոբիլային և խառը անցակետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնելիս օգտագործել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ http://www.eurasiancommission.org/ru/act/tam_sotr/dep_tamoj_infr/SiteAssets/CIDD3_DevCI/CIDD2_method_of_transport_control.pdf հասցեում տեղադրված և այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող՝ իրենց օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին վերաբերող տեղեկություններին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |