ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԽԱՌԸ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԽԱՌԸ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 2-րդ ենթակետին, 14-րդ կետին և 43-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի ավտոմոբիլային և խառը անցակետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնելիս օգտագործել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ http://www.eurasiancommission.org/ru/act/tam_sotr/dep_tamoj_infr/SiteAssets/CIDD3_DevCI/CIDD2_method_of_transport_control.pdf հասցեում տեղադրված և այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող՝ իրենց օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին վերաբերող տեղեկություններին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան