ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 մարտի 2018 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 13-ի թիվ 45 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Տեղեկատվական տեխնոլգիաների դեպարտամենտ» ենթաբաժնում`
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ կետեր՝
|
«2. «Արտադրանքի (ապրանքների) ծածկագրման, նույնականացման (անձնագրավորման) և դասակարգման նպատակով կիրառվող առաջատար միջազգային փորձի, ստանդարտների ու մեթոդների ուսումնասիրում, խնդիրների վերլուծություն, հնարավորությունների գնահատում և արտադրանքի (ապրանքների) ծածկագրման, նույնականացման (անձնագրավորման) ու դասակարգման համակարգերի ստեղծման վերաբերյալ առաջարկների մշակում» ԳՀԱ |
2018 թվական |
|
3. «Թվային հարթակների կարգավորման և տվյալների շրջանառության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում» ԳՀԱ |
2018 թվական |
|
4. «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի հեռանկարում կրիտիկական թվային ենթակառուցվածքի կարգավորման, զարգացման և անվտանգության ապահովման բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության վերաբերյալ առաջարկություններ» ԳՀԱ |
2018 թվական |
|
5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչմանը և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ ակտի նախագծի մշակում» ԳՀԱ |
2018 թվական |
|
6. «Վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանումն ու իրավաբանական ուժն ապահովող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների կազմակերպմանը, ձևավորմանը և օգտագործմանն առնչվող պահանջների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, կարգի մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ». |
|
«Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 6 ԳՀԱ» բառերով. | |
|
բ) «Ագրոարդյունաբերական քաղականության դեպարտամենտ» ենթաբաժինը՝ | |
|
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝ | |
|
«3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ (5 և 10 տարի) կանխատեսումների ձևավորման մեթոդաբանությունների մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ». |
|
«Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ» բառերով. | |
|
գ) «Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ» ենթաբաժինը՝ | |
|
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝ | |
|
«2. «ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքների էլեկտրոնային անձնագրավորման համակարգի ստեղծում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ». |
|
«Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ» բառերով. դ) «Ֆինանսական քաղաքակայության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ՝ | |
|
«Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ | |
|
1. «Եվրասիական տնտեսական միության զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |
|
1. «Եվրասիական տնտեսական ինտեգրման գլոբալ տնտեսական և քաղաքական գործոնների և մարտահրավերների համալիր վերլուծություն» ԳՀԱ |
2018 թվական | |
|
2. «ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ անդամներ չհանդիսացող՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծությունը՝ ներառյալ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերի առավել խորը կապակցման հնարավորությունների վերլուծությունը» ԳՀԱ |
2018 թվական | |
|
Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | ||
|
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ | ||
|
1. «Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետ տարածաշրջանային կառուցակարգերի ու մեխանիզմների մշակում և ձևավորում. միջազգային փորձ, եզրակացություններ և առաջարկություններ ԵԱՏՄ-ի համար» ԳՀԱ |
2018 թվական | |
|
2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար հնարավոր և փաստացի ինտեգրացիոն էֆեկտների գնահատում։ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն մոդելի կատարելագործման ուղղությունների սահմանում՝ անդամ պետությունների փոխգործակցության արդյունքում ստացվող տնտեսական էֆեկտներն առավելագույնի հասցնելու նպատակով» ԳՀԱ |
2018 թվական | |
|
3 «Եվրասիական տնտեսական միության «ծախսեր-թողարկում» միջերկրային աղյուսակը կազմելու մեթոդաբանության մշակում, դրա հիման վրա Միության ինտեգրացիոն ներուժի փորձնական հաշվարկ և գնահատում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ | |
|
Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ | ||
|
Վիճակագրության դեպարտամենտ | ||
|
1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»։ | |
|
2. «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 17 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |
|
«Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 31 ԳՀԱ»։ | |
|
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 27 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 41 ԳՀԱ»։ | |