ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԼԵԳԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.03.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 մարտի 2018 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մարտի 13-ի

թիվ 45 կարգադրության

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող

 

1. II բաժնում՝

ա) «Տեղեկատվական տեխնոլգիաների դեպարտամենտ» ենթաբաժնում`

լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ կետեր՝

 

 

«2. «Արտադրանքի (ապրանքների) ծածկագրման, նույնականացման (անձնագրավորման) և դասակարգման նպատակով կիրառվող առաջատար միջազգային փորձի, ստանդարտների ու մեթոդների ուսումնասիրում, խնդիրների վերլուծություն, հնարավորությունների գնահատում և արտադրանքի (ապրանքների) ծածկագրման, նույնականացման (անձնագրավորման) ու դասակարգման համակարգերի ստեղծման վերաբերյալ առաջարկների մշակում» ԳՀԱ

2018 թվական

3. «Թվային հարթակների կարգավորման և տվյալների շրջանառության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում» ԳՀԱ

2018 թվական

4. «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի հեռանկարում կրիտիկական թվային ենթակառուցվածքի կարգավորման, զարգացման և անվտանգության ապահովման բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության վերաբերյալ առաջարկություններ» ԳՀԱ

2018 թվական

5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչմանը և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ ակտի նախագծի մշակում» ԳՀԱ

2018 թվական

6. «Վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանումն ու իրավաբանական ուժն ապահովող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների կազմակերպմանը, ձևավորմանը և օգտագործմանն առնչվող պահանջների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, կարգի մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ».

«Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 6 ԳՀԱ» բառերով.

բ) «Ագրոարդյունաբերական քաղականության դեպարտամենտ» ենթաբաժինը՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

 

«3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ (5 և 10 տարի) կանխատեսումների ձևավորման մեթոդաբանությունների մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ».

«Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ» բառերով.

գ) «Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ» ենթաբաժինը՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝

 

«2. «ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքների էլեկտրոնային անձնագրավորման համակարգի ստեղծում» ԳՀԱ

2018-2019 թվականներ».

«Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ» բառերով.

դ) «Ֆինանսական քաղաքակայության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ՝

«Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

 

1. «Եվրասիական տնտեսական միության զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

 

1. «Եվրասիական տնտեսական ինտեգրման գլոբալ տնտեսական և քաղաքական գործոնների և մարտահրավերների համալիր վերլուծություն» ԳՀԱ

2018 թվական

2. «ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ անդամներ չհանդիսացող՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծությունը՝ ներառյալ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերի առավել խորը կապակցման հնարավորությունների վերլուծությունը» ԳՀԱ

2018 թվական

Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

1. «Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետ տարածաշրջանային կառուցակարգերի ու մեխանիզմների մշակում և ձևավորում. միջազգային փորձ, եզրակացություններ և առաջարկություններ ԵԱՏՄ-ի համար» ԳՀԱ

2018 թվական

2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար հնարավոր և փաստացի ինտեգրացիոն էֆեկտների գնահատում։ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն մոդելի կատարելագործման ուղղությունների սահմանում՝ անդամ պետությունների փոխգործակցության արդյունքում ստացվող տնտեսական էֆեկտներն առավելագույնի հասցնելու նպատակով» ԳՀԱ

2018 թվական

3 «Եվրասիական տնտեսական միության «ծախսեր-թողարկում» միջերկրային աղյուսակը կազմելու մեթոդաբանության մշակում, դրա հիման վրա Միության ինտեգրացիոն ներուժի փորձնական հաշվարկ և գնահատում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

Վիճակագրության դեպարտամենտ

 

1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»։

2. «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 17 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 31 ԳՀԱ»։

3. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 27 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 41 ԳՀԱ»։