ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3831-Ա |
«17» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. ԱվինՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի17.09.2025 թ. հ. 3831-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Խաչատուր Համբարձումյան |
Արամի փողոց, հ.86 շենք, հ.52 |
բնակարան |
Աղավնի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արամի փողոցի հ.86 շենքի հ.52 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20082025-01-0101/ բաժանման հատակագծով առանձնացվող 66.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արամի փողոց, հ.86 շենք, բն.52/1 |
01063DKJFUNQ |
|
|
2 |
Տիգրան Ստեփանյան |
Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Արշավիր Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 111.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/1 |
01033KYFJ6QC |
|
|
3 |
Տիգրան Ստեփանյան |
Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Ելենա Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 133.1քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/2 |
01033J4PLLJ2 |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |