ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3831-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3831-Ա

«17» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. ԱվինՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

17.09.2025 թ.

հ. 3831-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Խաչատուր Համբարձումյան
/լիազորված անձ/
Աղավնի Մխիթարյան

Արամի փողոց, հ.86 շենք, հ.52

բնակարան

Աղավնի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արամի փողոցի հ.86 շենքի հ.52 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20082025-01-0101/ բաժանման հատակագծով առանձնացվող 66.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արամի փողոց, հ.86 շենք, բն.52/1

01063DKJFUNQ

 

2

Տիգրան Ստեփանյան
/լիազորված անձ/
Արշավիր Դիշդիշյան

Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8

 բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Արշավիր Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 111.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/1

01033KYFJ6QC

 

3

Տիգրան Ստեփանյան
/լիազորված անձ/
Ելենա Դիշդիշյան

Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8

 բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Ելենա Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 133.1քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/2

01033J4PLLJ2

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան