ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 մարտի 2016 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորովսկուն ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միությունը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության՝ 1993 թվականի հունվարի 26-ի կանոնադրության դրույթների վրա,
հաշվի առնելով այն, որ իրավաբանական անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերողների և ձեռնարկատերերի հասարակական միավորումները «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության (այսուհետ՝ Կոնգրես) անդամներ են,
արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով,
կարևորելով անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման համար ձեռնարկատերերի և ապրանք արտադրողների ջանքերի համախմբումը,
ընդունելով անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների տնտեսական անվտանգության ապահովման և տնտեսությունների զարգացման գործում արդյունաբերության և գյուղատնտեսության առաջատար դերը,
համաձայնեցին հետևյալի մասին՝
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադրված են համագործակցություն իրականացնել արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում՝ հետևյալ ուղղություններով՝
տեխնոլոգիաների և նորարարությունների տրանսֆերի, հետազոտական կենտրոնների, տեխնոլոգիական հարթակների, տեխնոպարկերի և նորարարական կլաստերների հիման վրա արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրում համագործակցությանը նպաստելը.
անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և ագրոարդյունաբերական շուկաների գործելու արդյունավետության բարձրացմանը նպաստելը.
անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը նպաստելը.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում համագործակցության այլ ուղղություններ:
2. Սույն հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունը Կողմերը մտադիր են իրականացնել հետևյալ ձևերով՝
տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում.
ձեռնարկատիրական և գործարար ակտիվության զարգացման մասով առաջարկությունների մշակում.
համատեղ խորհրդատվությունների, համաժողովների, գործնական սեմինարների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում.
համագործակցության այլ ձևեր:
3. Սույն հուշագրի իրագործման նպատակով Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են պատրաստել համատեղ միջոցառումների անցկացման պլաններ:
Համատեղ միջոցառումների անցկացման պայմանները, կարգը և ֆինանսավորումը որոշում են Կողմերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
4. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կատարվում է ռուսերենով։
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում։
6. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով կարող են կատարվել փոփոխություններ։
7. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
8. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ___________ քաղաքում 20 թվականի _________ «____»-ին, երկու օրինակից, ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմին մեկական օրինակ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
«Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության կողմից՝ |