ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 մարտի 2016 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորովսկուն ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միությունը, այսուհետ՝ Կողմերը,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի և «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության՝ 1993 թվականի հունվարի 26-ի կանոնադրության դրույթների վրա,

հաշվի առնելով այն, որ իրավաբանական անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերողների և ձեռնարկատերերի հասարակական միավորումները «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության (այսուհետ՝ Կոնգրես) անդամներ են,

արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով,

կարևորելով անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման համար ձեռնարկատերերի և ապրանք արտադրողների ջանքերի համախմբումը,

ընդունելով անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների տնտեսական անվտանգության ապահովման և տնտեսությունների զարգացման գործում արդյունաբերության և գյուղատնտեսության առաջատար դերը,

համաձայնեցին հետևյալի մասին՝

1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադրված են համագործակցություն իրականացնել արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում՝ հետևյալ ուղղություններով՝

տեխնոլոգիաների և նորարարությունների տրանսֆերի, հետազոտական կենտրոնների, տեխնոլոգիական հարթակների, տեխնոպարկերի և նորարարական կլաստերների հիման վրա արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրում համագործակցությանը նպաստելը.

անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և ագրոարդյունաբերական շուկաների գործելու արդյունավետության բարձրացմանը նպաստելը.

անդամ պետությունների և Կոնգրեսում ներկայացված այլ պետությունների արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը նպաստելը.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ոլորտում համագործակցության այլ ուղղություններ:

2. Սույն հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունը Կողմերը մտադիր են իրականացնել հետևյալ ձևերով՝

տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում.

ձեռնարկատիրական և գործարար ակտիվության զարգացման մասով առաջարկությունների մշակում.

համատեղ խորհրդատվությունների, համաժողովների, գործնական սեմինարների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում.

համագործակցության այլ ձևեր:

3. Սույն հուշագրի իրագործման նպատակով Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են պատրաստել համատեղ միջոցառումների անցկացման պլաններ:

Համատեղ միջոցառումների անցկացման պայմանները, կարգը և ֆինանսավորումը որոշում են Կողմերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:

4. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կատարվում է ռուսերենով։

5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում։

6. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով կարող են կատարվել փոփոխություններ։

7. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

8. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է ___________ քաղաքում 20 թվականի _________ «____»-ին, երկու օրինակից, ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմին մեկական օրինակ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝

«Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության կողմից՝