ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 200 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` |
Կ. Մինասյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների
|
ԳՀԱ-ի թեմա, ծածկագիր |
Կատարման ժամկետ |
|
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ | |
|
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Մարդու առողջության համար արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոդել» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Սննդամթերքի մեջ քիմիական խառնուրդների, կենսաբանական ազդակների պարունակության հիգիենիկ նորմատիվների սահմանման և հիմնավորման մեթոդական ցուցումների մշակում՝ ըստ մարդու առողջությանը սպառնացող վտանգի չափորոշիչների» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Հետազոտությունների անցկացում՝ շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման ծրագրերի իրականացման մեթոդաբանական աջակցությամբ և ուղեկցմամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նորմատիվ կարգավորման և դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության որոշում, ներդաշնակեցման ենթակա (ներառյալ մեթոդաբանության մշակումը և համաձայնեցումը) ակտերի (դրանց դրույթների) բացահայտում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ ստանդարտների համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտները չկիրառելու դեպքում ռիսկերի վերլուծության հիման վրա Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման նորմատիվ-իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրների տեխնիկական կանոնակարգման համակարգերի ուսումնասիրությունների անցկացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և ՇՀԿ-ի ու դրա անդամ պետությունների կամ դիտորդ պետությունների միջև՝ մյուս կողմից, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասով համապատասխան միջազգային պայմանագիր կնքելու հնարավորությունների և հեռանկարների վերլուծությունը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ ներառյալ ոլորտային հավելվածները» |
2017-2018 թվականներ |
|
3. ԳՀԱ «Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման ժամանակ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման հայեցակարգային և մեթոդական հիմքերի մշակում» |
2017-2018 թվականներ |
|
4. ԳՀԱ «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակներով տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և միջազգային, տարածաշրջանային ու ազգային նորմատիվ-տեխնիկական բազաների վերլուծություն, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների ապահովում և ուսումնասիրությունների արդյունքներով՝ նորմատիվ-տեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացման, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման և ստանդարտացման զարգացման ռազմավարական գերակայությունների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ | |
|
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջների նկարագրության մեթոդաբանության մշակում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Արդար մրցակցություն ապահովելու և ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմոբիլային փոխադրողների տնտեսական գործունեության պայմանների վերլուծություն և նշված պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 10 գիտահետազոտական աշխատանք | |
|
II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ | |
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Վերլուծություն՝ արդյունաբերության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության սիներգիկ էֆեկտների բացահայտման նպատակով» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Կաթնային և մսային մթերատվությամբ խոշոր եղջերավոր անասունների, խոզերի տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաների մշակում» |
2018 թվական |
|
2. ԳՀԱ «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակները սահմանելու՝ գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցերը» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների շահերին հասցվող վնասի հաշվարկման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքի շուկայի,այդպիսի արտադրանքի շրջանառության իրավական կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրությունների անցկացում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների և դրանց իրագործման մեխանիզմների մասին առաջարկություններ սահմանելու վերաբերյալ առաջարկների մշակում» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 7 գիտահետազոտական աշխատանք | |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 17 ԳՀԱ | |