ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 189 |
քաղ. Մոսկվա |
«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված` Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին
1. Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Կալոշկինա |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության արտաքին առևտրի կարգավորման բաժնի պետ |
|
Սերպիկով |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Աշիտով |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի գլխավոր փորձագետ |
|
Կուշուկովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Մակսուտով |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Կուլեշով |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | |
|
Ղազարյան |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Շիշաևա |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ. |
|
բ) նշել բանակցային պատվիրակության հետևյալ անդամների նոր պաշտոնները՝ | |
|
Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ |
|
Տեր-Գրիգորյան |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
|
Աբուլաիսով |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ |
|
Կարպովա |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդական. |
գ) բանակցային պատվիրակության կազմից հանել՝ Ա.Ռ. Ռախմանովային, Ի.Ս. Արժանկովային, Վ.Գ. Կոլեսնիկին, Ե.Ս. Աբսատովին, Դ.Ա. Կուսկովին, Ա.Ա. Կուցուկովին, Վ.Վ. Արիստովին և Ն.Դ. Խայդարովային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |