ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 189

քաղ. Մոսկվա

 

«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված` Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »       ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին

 

1. Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Կալոշկինա
Ելենա Էդուարդի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության արտաքին առևտրի կարգավորման բաժնի պետ

Սերպիկով
Վլադիմիր Միխայիլի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աշիտով
Սերիկ Բատիրժանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի գլխավոր փորձագետ

Կուշուկովա
Ժանել Սաբիրի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Մակսուտով
Նուրբեկ Բեկբոլոտի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար

Ռուսաստանի Դաշնությունից՝

Կուլեշով
Անդրեյ Վասիլիի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ղազարյան
Վահագն Ռուդոլֆի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Շիշաևա
Օլգա Յուրիի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ.

բ) նշել բանակցային պատվիրակության հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Հարությունյան
Տիգրան Հայկի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ

Տեր-Գրիգորյան
Նինա Գրիգորի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

Աբուլաիսով
Գալիմժան Ամանժոլի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ

Կարպովա
Ալեքսանդրա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդական.

 

գ) բանակցային պատվիրակության կազմից հանել՝ Ա.Ռ. Ռախմանովային, Ի.Ս. Արժանկովային, Վ.Գ. Կոլեսնիկին, Ե.Ս. Աբսատովին, Դ.Ա. Կուսկովին, Ա.Ա. Կուցուկովին, Վ.Վ. Արիստովին և Ն.Դ. Խայդարովային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով