ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2015 թվականի դեկտեմբերի 8-ի
թիվ 159 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար
|
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը Աշխատանքների տեսակները |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | |
|
սկիզբ |
ավարտ | |||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
65L60 |
Սիգարներ և սիգարիլլաներ: Հաստության որոշում, ԳՕՍՏ ստանդարտի մշակում |
բաժին II |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
2 |
65L60 |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ: Կտրատած ծխախոտի մանրաթելերի լայնության որոշում: ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ հաշվի առնելով ԻՍՕ 20193:2012 |
բաժին II |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
3 |
65L60 |
Սիգարետներ: Փորձանմուշներ վերցնելը: ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ 31632-2012 ԳՕՍՏ-ի հիման վրա՝ հաշվի առնելով ԻՍՕ 8243։2013 |
բաժին VII |
2015 թվական |
2016 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |