ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

8 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2015 թվականի դեկտեմբերի 8-ի
թիվ 159 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբ

ավարտ

1

2

3

4

5

6

7

1

65L60

Սիգարներ և սիգարիլլաներ: Հաստության որոշում, ԳՕՍՏ ստանդարտի մշակում

բաժին II

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2

65L60

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ: Կտրատած ծխախոտի մանրաթելերի լայնության որոշում:

ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ հաշվի առնելով ԻՍՕ 20193:2012

բաժին II

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

3

65L60

Սիգարետներ: Փորձանմուշներ վերցնելը:

ԳՕՍՏ ստանդարտի մշակում՝ 31632-2012 ԳՕՍՏ-ի հիման վրա՝ հաշվի առնելով ԻՍՕ 8243։2013

բաժին VII

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան