ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թ. N 49
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշմամբ հաստատված օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
N 80 |
«16» սեպտեմբերի 1994 թ. |
ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Թ Ի Վ 80
Քննարկելով վարձակալների կողմից պետական գույքի գնման հարցը, հիմնվելով Պետական հանձնաժողովի 1994 թ. օգոստոսի 10-ի թիվ 75, օգոստոսի 22-ի թիվ 76, օգոստոսի 24-ի թիվ 77 որոշումների վրա և առաջնորդվելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, Պետական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
1. Հաստատել վարձակալների ցանկը, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը 1994 թ.-ի 3-րդ եռամսյակում:
2. Ցանկը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
|
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ |
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄ
|
NN ը/կ |
Ծածկագիրը |
Օբյեկտի պատկանելությունը, անվանումը |
Օբյեկտի հասցեն |
Վարձակալի անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
քաղ. Երևան | ||||
|
1. |
10276 | տարածք | Հ/Ա Բ - 1 34, 1 | «Նաիրի-91» ՍՊԸ |
|
2. |
10296 | տարածք | Կոմիտասի 20 | «Հովիկ-89» կոոպ. |
|
3. |
10297 | տարածք | Հ/Ա Բ - 1 43 | «Ռոնո» կոոպ. |
|
4. |
10312 | տարածք | Աբովյան 32 | «Ար-Նոր» կոոպ. |
|
5. |
10404 |
Երարդառի նախկին N 18 խանութ |
Նորքի 5-րդ զանգված N 22 |
«Արմվեսնա» ՍՊԸ |
|
6. |
10434 | տարածք | Աբովյան 35 | «Միհր» ԼՏԸ |
|
7. |
10487 | տարածք | Աբովյան 26 | «Ապավեն» ԲԸ |
|
8. |
10530 | տարածք | Օրբելի 14 | «Նա-նա» ՍՊԸ |
|
9. |
10546 | տարածք | Փափազյան 21 | «Արտակ-1» կոոպ. |
|
10. |
10652 | տարածք | Դավիթ Անհաղթի 3 | «Քնար» ՓԲԸ |
|
11. |
10653 | տարածք | Մովսես Խորենացու 72 | «Լիանա» ԼՏԸ |
|
12. |
10659 | տարածք | Հ/Ա Բ - 1 110 | «Բայազետ» ՍՊԸ |
|
13. |
10665 | տարածք | Կորյունի 8 | «Արդահան» կոոպ. |
|
14. |
10682 | տարածք | Ա. Խաչատրյան 1 | անհատ ձեռներեց |
|
15. |
10706 | լուսանկարչատուն | Մովսես Խորենացու 24 | «Կառլոս» ԼԸ |
|
16. |
10284 |
Հաս. սննդի N 2 ձեռն. նախկին «Հեքիաթ» N 204 սրճարան |
Թումանյան 19 | «Հեքիաթ» ՍՊԸ |
|
քաղ. Աբովյան | ||||
|
17. |
10461 | կենցաղի տուն | 3-րդ մ/շրջ. | «Ձնաբերդ» ԼԸ |
|
18. |
10664 |
չօգտագործվող ջրմուղ-կոյուղու ջրամբարի տարածք |
Կոլտնտեսային շուկա 43, 3 | «Արշալույս» կոոպ. |