ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 1995 թ. N 49

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 16-ի N 80 որոշմամբ հաստատված օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 80

«16» սեպտեմբերի 1994 թ.

 

ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Թ Ի Վ  80

 

Քննարկելով վարձակալների կողմից պետական գույքի գնման հարցը, հիմնվելով Պետական հանձնաժողովի 1994 թ. օգոստոսի 10-ի թիվ 75, օգոստոսի 22-ի թիվ 76, օգոստոսի 24-ի թիվ 77 որոշումների վրա և առաջնորդվելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, Պետական հանձնաժողովը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`

 

1. Հաստատել վարձակալների ցանկը, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը 1994 թ.-ի 3-րդ եռամսյակում:

2. Ցանկը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

 

ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ

Բ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄ

 

NN

ը/կ

Ծածկագիրը

Օբյեկտի պատկանելությունը,

անվանումը

Օբյեկտի հասցեն

Վարձակալի անվանումը 

1

2

3

4

5

քաղ. Երևան

1.

10276 տարածք Հ/Ա Բ - 1 34, 1 «Նաիրի-91» ՍՊԸ

2.

10296 տարածք Կոմիտասի 20 «Հովիկ-89» կոոպ.

3.

10297 տարածք Հ/Ա Բ - 1 43 «Ռոնո» կոոպ.

4.

10312 տարածք Աբովյան 32 «Ար-Նոր» կոոպ.

5.

10404

Երարդառի նախկին N 18 խանութ

Նորքի 5-րդ զանգված N 22

«Արմվեսնա» ՍՊԸ

6.

10434 տարածք Աբովյան 35 «Միհր» ԼՏԸ

7.

10487 տարածք Աբովյան 26 «Ապավեն» ԲԸ

8.

10530 տարածք Օրբելի 14 «Նա-նա» ՍՊԸ

9.

10546 տարածք Փափազյան 21 «Արտակ-1» կոոպ.

10.

10652 տարածք Դավիթ Անհաղթի 3 «Քնար» ՓԲԸ

11.

10653 տարածք Մովսես Խորենացու 72 «Լիանա» ԼՏԸ 

12.

10659 տարածք Հ/Ա Բ - 1 110 «Բայազետ» ՍՊԸ

13.

10665 տարածք Կորյունի 8 «Արդահան» կոոպ.

14.

10682 տարածք Ա. Խաչատրյան 1 անհատ ձեռներեց

15.

10706 լուսանկարչատուն Մովսես Խորենացու 24 «Կառլոս» ԼԸ

16.

10284 

Հաս. սննդի N 2 ձեռն. նախկին

«Հեքիաթ» N 204 սրճարան

Թումանյան 19 «Հեքիաթ» ՍՊԸ

քաղ. Աբովյան

17.

10461 կենցաղի տուն 3-րդ մ/շրջ. «Ձնաբերդ» ԼԸ

18.

10664

չօգտագործվող ջրմուղ-կոյուղու

ջրամբարի տարածք

Կոլտնտեսային շուկա 43, 3 «Արշալույս» կոոպ.