ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3025-Ա |
«28» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի28.07.2025 թ. հ. 3025-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արթուր Քարամյան |
Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների /Նորքի 15-րդ/ փողոց, հ.45 |
բնակելի տուն |
Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների /Նորքի 15-րդ/ փողոցի հ.45 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.06.2022թ. հ.14240 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների փողոց, հ.45/2 |
01093LBLYCYF |
|
|
2 |
Գառնիկ Մկրտչյան |
Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.1/9 |
հողամաս |
Էլմիրա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.1/9 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.28032025-01-0332/ բաժանման հատակագծով առանձնացվող 224.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.1/10 |
01013ZJXLDT4 |
|
|
3 |
Գարիկ Պողոսյան |
Օդեսայի փողոց, հ.42 |
բնակելի տուն |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 06.06.2025թ. հ.5342 վկայագրով, Ռուստամ Ստեփանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Օդեսայի փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օդեսայի փողոց, հ.42/1 |
01113ZXHTVHE |
|
|
4 |
Ռուբեն Եղիազարյան |
Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.18 |
հողամաս |
Մանուշակ Վարտապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.14042025-01-0049/ բաժանման հատակագծով առանձնացվող 98.24քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.18/1 |
010137NTCEYX |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |