ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3025-Ա

«28» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.07.2025 թ.

հ. 3025-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արթուր Քարամյան
/լիազորված անձ/
Հրանուշ Բոյախչյան

Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների /Նորքի 15-րդ/ փողոց, հ.45

բնակելի տուն

Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների /Նորքի 15-րդ/ փողոցի հ.45 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.06.2022թ. հ.14240 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների փողոց, հ.45/2

01093LBLYCYF

 

2

Գառնիկ Մկրտչյան
/լիազորված անձ/
Էլմիրա Գասպարյան
/սեփականատեր/

Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.1/9

հողամաս

Էլմիրա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.1/9 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.28032025-01-0332/ բաժանման հատակագծով առանձնացվող 224.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.1/10

01013ZJXLDT4

 

3

Գարիկ Պողոսյան
/լիազորված անձ/
Ռուստամ Ստեփանյան

Օդեսայի փողոց, հ.42

բնակելի տուն

Ըստ կտակի ժառանգության իրավունքի 06.06.2025թ. հ.5342 վկայագրով, Ռուստամ Ստեփանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Օդեսայի փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օդեսայի փողոց, հ.42/1

01113ZXHTVHE

 

4

Ռուբեն Եղիազարյան
/լիազորված անձ/ Մանուշակ Վարտապետյան

Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.18

հողամաս

Մանուշակ Վարտապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.14042025-01-0049/ բաժանման հատակագծով առանձնացվող 98.24քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.18/1

010137NTCEYX

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան