ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 676-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի «Բուլղարիայի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին» N 613-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «2025 թվականի հուլիսի 15-18-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 16-18-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «(ընդ որում, 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն գիշերավարձի ծախսը)» բառերը.
3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) Գևորգ Մանթաշյանի, Վարդան Կոստանյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 19-ի համար վճարել միայն հուլիսի 18-ից 19-ի գիշերավարձի ծախսերը, իսկ Էրիկ Հովսեփյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն հուլիսի 15-ից 16-ի գիշերավարձի ծախսը:».
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 676-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի N 613-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Մ. Հայրապետյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար) | |
| Գ. Մանթաշյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.) | |
| Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Վ. Կոստանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.) | |
| Ռ. Գևորգյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (16.07.2025-19.07.2025 թթ.) | |
| Լ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ (16.07.2025- 17.07.2025 թթ.) | |
| Ս. Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ | |
| Ա. Պապոյան | - ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ (16.07.2025-17.07.2025 թթ.) | |
| Է. Հովսեփյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ (15.07.2025-18.07.2025 թթ.) | |
| Ա. Սեդրակյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ | |
| Ս. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
30.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |