ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 676-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի «Բուլղարիայի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին» N 613-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «2025 թվականի հուլիսի 15-18-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 16-18-ը» բառերով.

2) որոշման 2-րդ կետից հանել «(ընդ որում, 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն գիշերավարձի ծախսը)» բառերը.

3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) Գևորգ Մանթաշյանի, Վարդան Կոստանյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 19-ի համար վճարել միայն հուլիսի 18-ից 19-ի գիշերավարձի ծախսերը, իսկ Էրիկ Հովսեփյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն հուլիսի 15-ից 16-ի գիշերավարձի ծախսը:».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

29.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 676-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 613-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Հայրապետյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
(պատվիրակության ղեկավար)
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.)
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Կոստանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.)
Ռ. Գևորգյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(16.07.2025-19.07.2025 թթ.)
Լ. Գևորգյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
(16.07.2025- 17.07.2025 թթ.)
Ս. Մկրտչյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Ա. Պապոյան   - ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության
արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ (16.07.2025-17.07.2025 թթ.)
Է. Հովսեփյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության
և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ
(15.07.2025-18.07.2025 թթ.)
Ա. Սեդրակյան   - ՀՀ ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության
վարչության պետի տեղակալ
Ս. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
գլխավոր մասնագետ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

30.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ