«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«6» դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 1996 թ. N 371
Քաղ. Երևան
ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 24-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 65 որոշմամբ Կոտայքի մարզի «Այգ» պետական ձեռնարկությանը հատկացված հողերից 0,3 հեկտար անօգտագործելի արտամրցութային կարգով վարձակալության տրամադրել «Բյուրեղ» արտադրական կոոպերատիվին` լուսամփոփների և ջահերի արտադրամասի շենքի սպասարկման ու օգտագործման համար:
2. Տրամադրված հողամասի վարձակալության իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 6-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |