ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 371
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
06.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«6» դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1996 թ. N 371

Քաղ. Երևան

 

ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 24-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 65 որոշմամբ Կոտայքի մարզի «Այգ» պետական ձեռնարկությանը հատկացված հողերից 0,3 հեկտար անօգտագործելի արտամրցութային կարգով վարձակալության տրամադրել «Բյուրեղ» արտադրական կոոպերատիվին` լուսամփոփների և ջահերի արտադրամասի շենքի սպասարկման ու օգտագործման համար:

2. Տրամադրված հողամասի վարձակալության իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ