ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2584-Ա |
«27» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 786-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը՝
1. Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման կապալային աշխատանքների և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ձևով:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված՝ գնման հայտում նշված անձանց:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա։
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
| Տ. Ավինյան |