ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 786-Ա
ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանին վերապահված և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացվելիք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվում է անհետաձգելի:
2. Համաձայնություն տալ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման կապալային աշխատանքները և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |