«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1996 թ. N 347
Քաղ. Երևան
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Տավուշի մարզպետի` Համո Գևորգյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Իջևան քաղաքի, Ենոքի փողոցի 21 շենքի N 13 երկու սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |