ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 347
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/10, հոկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
31.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«31» հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 1996 թ. N 347

Քաղ. Երևան

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Տավուշի մարզպետի` Համո Գևորգյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Իջևան քաղաքի, Ենոքի փողոցի 21 շենքի N 13 երկու սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկությանը:

2. Պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան