«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1996 թ. N 142
Քաղ. Երևան
«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության` 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված 152502,1 հազ. դրամի չափով պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամկետը հետաձգել մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը:
2. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետներում չկատարելու համար 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված 573521,6 հազ. դրամի չափով տույժերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը:
3. Թույլատրել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության 1995 թվականի տարեկան և 1996 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով առաջացած հաշվեկշռային վնասների մարումը կատարել դրանց ստացման ժամանակաշրջանին հաջորդող տարիների ընթացքում ստացված հաշվեկշռային շահույթի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |