ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
30.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» ապրիլի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1996 թ. N 142

Քաղ. Երևան

 

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության` 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված 152502,1 հազ. դրամի չափով պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամկետը հետաձգել մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը:

2. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետներում չկատարելու համար 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված 573521,6 հազ. դրամի չափով տույժերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը:

3. Թույլատրել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության 1995 թվականի տարեկան և 1996 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով առաջացած հաշվեկշռային վնասների մարումը կատարել դրանց ստացման ժամանակաշրջանին հաջորդող տարիների ընթացքում ստացված հաշվեկշռային շահույթի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան