«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«2» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1996 թ. N 30
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը, համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, արտասահմանյան վարկային ծրագրերի իրականացման գրասենյակներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները, արտասահմանյան վարկային տարեկան ծրագրերում ընդգրկված օբյեկտների ցանկը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հիմնանորոգման ծրագրերը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարական և հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` սույն որոշման 2-րդ կետում նշված տիտղոսացուցակներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննություն անցած կատարողական ակտերի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի մասին» N 100 որոշման:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին կառուցվող օբյեկտների տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պատվիրատուների առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրի հաստատման մասին» N 250 որոշման N N 1 և 2 հավելվածներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների սահմանաքանակների շրջանակներում.
բ) անհրաժեշտության դեպքում 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների ծավալների փոփոխությունների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 2-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 2-ի N 30 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
NN ը/կ |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ընդամենը (մլն դրամ) |
այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը | ||||
| |||||||
|
Ընդամենը |
37477,0 |
660,0 | |
|
այդ թվում` |
|||
|
1. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին |
10683,0 |
660,0 |
|
2. |
Համաշխարհային բանկի վարկերի հաշվին |
14500,0 |
|
|
3. |
Եվրոպական բանկի վարկերի հաշվին |
11494,0 |
|
|
4. |
Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին |
800,0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 2-ի N 30 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
NN ը/կ |
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը |
Պետական բյուջեից կապիտալ ներդր. ընդամենը (մլն դրամ) |
այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարու-թյունում հանրապե-տության մասնաբաժինը |
Շահագործ-ման հանձնվող օբյեկտների հզորություն-ները |
Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամսյակների | ||||||
| |||||||||||
| Ընդամենը |
10683 |
660 |
|||
| այդ թվում` | |||||
|
1. |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
6310 |
210 |
||
| ՀԱԷԿ |
1500 |
3 ջրավազան |
IV | ||
| Հրազդանի ՊՇԷԿ |
3100 |
300 մգվ |
IV | ||
|
Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ |
1300 |
92 կմ |
IV | ||
| Էներգետիկայի օժանդակության ծրագիր |
210 |
210 |
|||
| Հերհերի ՀԷԿ |
200* |
||||
|
2. |
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
450 |
250 |
||
|
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
200 |
||||
| Ոռոգման ցանցերի վերակառուցում |
250 |
250 |
|||
|
3. |
ՀՀ տրանսպորտի և հաղորդակ-ցության նախարարություն |
1200 |
|||
|
Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողանքային աշխատանք-ներ |
600 |
||||
| Երևան քաղաքի մետրոպոլիտեն |
600** |
հորատանցք 150 գ. մ. |
III | ||
|
4. |
ՀՀ սոց. ապահովության, զբաղվա-ծության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն |
200 |
200 |
||
|
Բնակարանային շինարարություն (արտաքին հաղորդակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար) |
200*** |
200 |
ջրատար - 29.3 կմ կոյուղի - 21.5 կմ էլ. գիծ - 30.6 կմ |
IV
IV
IV | |
| 5. |
Պատգամավորների Երևանի քաղա-քային խորհրդի գործադիր կոմիտե |
750 |
|||
| Բնակարանային շինարարություն |
350 |
1174 քառ. մ |
|||
| այդ թվում` |
|
||||
| բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ |
100 |
||||
| բ/շ N 1.2, Կորյուն-Նալբանդյան փող. |
120 |
1174 քառ. մ |
IV | ||
| բ/շ N 1, Ֆրիկի փող. |
70 |
||||
|
բ/շ N 1.2, հանրապետական մարզադաշտի տարածք |
60 |
||||
| Դավթաշենի կամուրջ |
400 |
||||
|
6. |
ՀՀ քաղաքաշինության նախարա-րություն |
|
|||
| Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատա-կարարում |
73 |
_______________
* Ենթակա է վերադարձման Գերմանիայի կառավարության կողմից վարկն ստանալուց հետո:
** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա:
*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 2-ի N 30 որոշման |
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
|
NN ը/կ |
Անվանումը |
Կապիտալ ներդրումները (մլն դրամ) |
Շահագործման հանձնվող օբյեկտների հզորությունները |
Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամսյակների | |||||
| |||||||||
|
1. |
Համաշխարհային բանկի վարկերի հաշվին |
14500 |
||
|
այդ թվում` |
||||
| 1. Աղետի գոտու վերականգնման ծրագիր*) |
|
|||
|
ընդամենը |
3742 |
|||
|
որից` |
||||
| բնակարանային շինարարություն |
1724 |
49.32 հազ. քառ. մ |
I-II | |
| կոմունալ շինարարություն |
148 |
|||
| կրթություն |
539 |
1848 տեղ |
II | |
| առողջապահություն |
79 |
31 մահճակալ |
II | |
| մարզական կառույցներ |
59 |
1312 տեղ |
II | |
| հասարակական կառույցներ |
118 |
|||
| արդյունաբերական շինարարություն |
733 |
39.39 հազ. քառ. մ արտ. մակերես |
II | |
| չնախատեսված ծախսեր |
282 |
|||
|
2. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր - ընդամենը |
3200 |
|||
|
որից` |
|
|||
| ոռոգման ցանցերի վերականգնում |
1209 |
11.0 կմ |
IV | |
| պոմպակայանների վերականգնում |
403 |
2 հատ |
IV | |
| ջրամբարների վերականգնում |
242 |
2 հատ |
IV | |
| խորքային հորերի վերականգնում |
403 |
33 հատ |
III- IV | |
| սարքավորումների ձեռքբերում |
161 |
|||
| 3. Մայրուղիների վերականգնման ծրագիր | ||||
|
այդ թվում` |
2706 |
395.3 կմ |
||
| մայրուղիների մակերեսային մշակում |
702 |
248.8 կմ |
IV | |
| մայրուղիների միաշերտ ասֆալտաբետոնացում |
2004 |
146.5 կմ |
III- IV | |
| 4. Սոցիալական ներդրումների հիմնադրամ |
|
|||
|
ընդամենը |
1406 |
|||
|
որից` |
|
|||
| շինարարական ծրագրեր շրջաններում |
1193 |
|||
|
5. Էներգետիկայի օժանդակության ծրագիր - ընդամենը |
3446 |
|||
|
որից` |
|
|||
|
նյութերի և պահեստամասերի ձեռքբերում և տեղադրում |
3204 |
|||
|
2. |
Եվրոպական բանկի վարկերի հաշվին իրականացվող ծրագրեր - ընդամենը |
11494 |
||
|
այդ թվում` |
|
|||
|
1. «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի կառուցման ծրագիր |
|
|||
| ընդամենը |
6373 |
|||
|
որից` |
|
|||
| սարքավորումների ձեռքբերում |
830 |
|||
| պահեստի, կառամատույցի և ղեկուղու կառուցում |
4014 |
|||
|
2. Հրազդանի ՊՇԷԿ-ի ընդլայնման ծրագիր - ընդամենը |
5121 |
|||
|
որից` |
|
|||
| շինմոնտաժային աշխատանքներ |
2097 |
|||
| սարքավորումների ձեռքբերում |
2822 |
|||
|
3. |
Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին**) |
|
||
|
ընդամենը |
800 |
|||
|
այդ թվում` |
|
|||
| ա) բնակարանային շինարարություն |
235 |
7808 քառ. մ |
||
|
այդ թվում` |
|
|||
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
110 |
4558 քառ. մ |
||
|
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
20 |
380 քառ. մ |
||
|
պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե |
85 |
2600 քառ. մ |
||
|
պատգամավորների Գուգարքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե |
20 |
470 քառ. մ |
||
| բ) կոմունալ շինարարություն |
108 |
53.1 կմ ջրատար |
||
|
այդ թվում` |
|
|||
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
82 |
28.8 կմ ջրատար |
||
|
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
26 |
24.3 կմ ջրատար |
||
| գ) կրթություն |
217 |
1280 աշ. տեղ |
||
|
այդ թվում` |
|
|||
|
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
117 |
680 աշ. տեղ |
||
|
պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե |
100 |
600 աշ. տեղ |
||
| դ) ճանապարհային տնտեսություն |
100 |
|||
|
այդ թվում` |
|
|||
|
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարա-րություն |
100 |
|||
| ե) պահուստային ֆոնդ |
140 |
_______________
| Ծանոթագրություն: | Կապիտալ ներդրումները հաշվարկված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքով (403,0 դրամ): |
*) Հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 10.05.1995 թ. N 253 և 28.10.1995 թ. N 63 որոշումներով հաստատված օբյեկտների ցանկերը:
**) Հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 07.05.1995 թ. N 250 որոշմամբ հաստատված օբյեկտների ցանկը, որը կարող է ճշտվել վարկն ստանալուց հետո պատվիրատուների կողմից տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |