ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
02.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«2» փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 1996 թ. N 30
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը, համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, արտասահմանյան վարկային ծրագրերի իրականացման գրասենյակներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները, արտասահմանյան վարկային տարեկան ծրագրերում ընդգրկված օբյեկտների ցանկը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հիմնանորոգման ծրագրերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարական և հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` սույն որոշման 2-րդ կետում նշված տիտղոսացուցակներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննություն անցած կատարողական ակտերի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի մասին» N 100 որոշման:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին կառուցվող օբյեկտների տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պատվիրատուների առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրի հաստատման մասին» N 250 որոշման N N 1 և 2 հավելվածներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների սահմանաքանակների շրջանակներում.

բ) անհրաժեշտության դեպքում 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների ծավալների փոփոխությունների վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 2-ից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1996 թ.

փետրվարի 2-ի N 30 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

NN ը/կ

Ֆինանսավորման աղբյուրը

Ընդամենը (մլն դրամ)

այդ թվում`

 արտասահմանյան

վարկերի հաշվին

նախատեսվող

շինարարությունում

հանրապետության

մասնաբաժինը 

1

2

3

4

Ընդամենը

37477,0

660,0

 

այդ թվում`

 

1.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին

10683,0

660,0

2.

Համաշխարհային բանկի վարկերի հաշվին

14500,0

 

3.

Եվրոպական բանկի վարկերի հաշվին

11494,0

 

4.

Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին

800,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1996 թ.

փետրվարի 2-ի N 30 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

NN ը/կ

Պատվիրատուի, օբյեկտի անվանումը

Պետական

 բյուջեից

կապիտալ

ներդր.

ընդամենը

(մլն դրամ)

այդ թվում`

 արտասահմանյան

վարկերի հաշվին

նախատեսվող

շինարարու-թյունում

հանրապե-տության

մասնաբաժինը 

Շահագործ-ման հանձնվող

օբյեկտների հզորություն-ները

Օբյեկտների շահագործման հանձնման

ժամկետն ըստ եռամսյակների

1

2

3

4

5

6

  Ընդամենը

10683

660

   
  այդ թվում`        

1.

ՀՀ էներգետիկայի նախարարություն

6310

210

   
  ՀԱԷԿ

1500

 

3 ջրավազան 

IV

  Հրազդանի ՊՇԷԿ

3100

 

300 մգվ

IV

 

Իրան-Հայաստան բարձր լարման

էլեկտրահաղորդման գիծ

1300

 

92 կմ

IV

  Էներգետիկայի օժանդակության ծրագիր

210

210

   
  Հերհերի ՀԷԿ

200*

     

2.

ՀՀ գյուղատնտեսության և պարենի

նախարարություն

450

250

   
 

Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

200

     
  Ոռոգման ցանցերի վերակառուցում

250

250

   

3.

ՀՀ տրանսպորտի և հաղորդակ-ցության նախարարություն

1200

     
 

Ավտոճանապարհների և երկաթգծերի

վրա հակասողանքային աշխատանք-ներ

600

     
  Երևան քաղաքի մետրոպոլիտեն

600**

 

հորատանցք 150 գ. մ.

III

4.

ՀՀ սոց. ապահովության, զբաղվա-ծության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

200

200

   
 

Բնակարանային շինարարություն

(արտաքին հաղորդակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար)

 

 

 

200***

 

 

 

200

ջրատար -

29.3 կմ

կոյուղի -

21.5 կմ

էլ. գիծ -

30.6 կմ

 

IV

 

IV

 

IV

5.

Պատգամավորների Երևանի քաղա-քային խորհրդի գործադիր կոմիտե

750

     
  Բնակարանային շինարարություն

350

 

1174 քառ. մ

 
  այդ թվում` 

 

     
  բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ

100

     
  բ/շ N 1.2, Կորյուն-Նալբանդյան փող.

120

 

1174 քառ. մ

IV

  բ/շ N 1, Ֆրիկի փող.

70

     
 

բ/շ N 1.2, հանրապետական մարզադաշտի տարածք

60

     
  Դավթաշենի կամուրջ

400

     

6.

ՀՀ քաղաքաշինության նախարա-րություն

 

     
  Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատա-կարարում

73

     
7. 8. 9. Գաղտնի

 

_______________

* Ենթակա է վերադարձման Գերմանիայի կառավարության կողմից վարկն ստանալուց հետո:

** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա:

*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1996 թ.

փետրվարի 2-ի N 30 որոշման

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Կապիտալ

ներդրումները

(մլն դրամ)

Շահագործման

հանձնվող

օբյեկտների

հզորությունները

Օբյեկտների

շահագործման

հանձնման

ժամկետն ըստ

եռամսյակների

1

2

3

4

5

1.

Համաշխարհային բանկի վարկերի հաշվին

14500

                    
    

այդ թվում`

                     
  1. Աղետի գոտու վերականգնման ծրագիր*)

 

 
 

ընդամենը

3742

 
 

որից`

 
  բնակարանային շինարարություն

1724

49.32 հազ.

քառ. մ

I-II

  կոմունալ շինարարություն

148

 
  կրթություն

539

1848 տեղ

II

  առողջապահություն

79

31 մահճակալ

II

  մարզական կառույցներ

59

1312 տեղ

II

  հասարակական կառույցներ

118

 
  արդյունաբերական շինարարություն

733

39.39 հազ.

քառ. մ

արտ. մակերես

II

  չնախատեսված ծախսեր

282

   
 

2. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր - ընդամենը

3200

 
 

որից`

 

   
  ոռոգման ցանցերի վերականգնում

1209

11.0 կմ

IV

  պոմպակայանների վերականգնում

403

2 հատ

IV

  ջրամբարների վերականգնում

242

2 հատ

IV

  խորքային հորերի վերականգնում

403

33 հատ

III- IV

  սարքավորումների ձեռքբերում

161

   
  3. Մայրուղիների վերականգնման ծրագիր    
 

այդ թվում`

2706

395.3 կմ

  մայրուղիների մակերեսային մշակում

702

248.8 կմ

IV

  մայրուղիների միաշերտ ասֆալտաբետոնացում

2004

146.5 կմ

III- IV

  4. Սոցիալական ներդրումների հիմնադրամ

 

   
 

ընդամենը

1406

   
 

որից`

 

   
  շինարարական ծրագրեր շրջաններում

1193

   
 

5. Էներգետիկայի օժանդակության ծրագիր

- ընդամենը

3446

   
 

որից`

 

   
 

նյութերի և պահեստամասերի ձեռքբերում և

տեղադրում

3204

   

2.

Եվրոպական բանկի վարկերի հաշվին իրականացվող ծրագրեր - ընդամենը

11494

   
 

այդ թվում`

 

   
 

1. «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային

համալիրի կառուցման ծրագիր

 

   
  ընդամենը

6373

   
 

որից`

 

   
  սարքավորումների ձեռքբերում

830

   
  պահեստի, կառամատույցի և ղեկուղու կառուցում

4014

   
 

2. Հրազդանի ՊՇԷԿ-ի ընդլայնման ծրագիր

- ընդամենը

5121

   
 

որից`

 

   
  շինմոնտաժային աշխատանքներ

2097

   
  սարքավորումների ձեռքբերում

2822

   

3.

Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին**)

 

   
 

ընդամենը

800

   
 

այդ թվում`

 

   
  ա) բնակարանային շինարարություն

235

7808 քառ. մ

 
 

այդ թվում`

 

   
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն

110

4558 քառ. մ

 
 

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

20

380 քառ. մ

 
 

պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե

85

2600 քառ. մ

 
 

պատգամավորների Գուգարքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե

20

470 քառ. մ

 
  բ) կոմունալ շինարարություն

108

53.1 կմ ջրատար

 
 

այդ թվում`

 

   
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն

82

28.8 կմ ջրատար

 
 

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

26

24.3 կմ ջրատար

 
  գ) կրթություն

217

1280 աշ. տեղ

 
 

այդ թվում`

 

   
 

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

117

680 աշ. տեղ

 
 

պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե

100

600 աշ. տեղ

 
  դ) ճանապարհային տնտեսություն

100

   
 

այդ թվում`

 

   
 

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարա-րություն

100

   
  ե) պահուստային ֆոնդ

140

   

 

_______________

Ծանոթագրություն: Կապիտալ ներդրումները հաշվարկված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքով (403,0 դրամ):

 

*) Հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 10.05.1995 թ. N 253 և 28.10.1995 թ. N 63 որոշումներով հաստատված օբյեկտների ցանկերը:

**) Հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 07.05.1995 թ. N 250 որոշմամբ հաստատված օբյեկտների ցանկը, որը կարող է ճշտվել վարկն ստանալուց հետո պատվիրատուների կողմից տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.1996, N 78 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան