ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2138-Ա |
«30» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի30.05.2025 թ. հ. 2138-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Սուրեն Հայրապետյան |
Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.78ա |
բնակարան |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.05.2025թ. հ.3010 վկայագրով, Սուրեն Հայրապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.78ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.78/1 |
01033VPF6KFE |
|
|
2 |
Անտոն Եդոյան |
Ծխախոտագործներ փողոց, հ.15/2 |
հողամաս |
Անտոն Եդոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծխախոտագործներ փողոցի հ.15/2 հասցեում գտնվող բնակելի տների /վկ. հ.12122017-01-0010/ բաժանման հատակագծով առանձնացվող 68.2քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ծխախոտագործներ փողոց, հ.15/5 |
01063TU3UBSB |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |