ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2138-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2138-Ա

«30» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

30.05.2025 թ.

հ. 2138-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Սուրեն Հայրապետյան

Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.78ա

բնակարան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.05.2025թ. հ.3010 վկայագրով, Սուրեն Հայրապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.78ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.78/1

01033VPF6KFE

 

2

Անտոն Եդոյան

Ծխախոտագործներ փողոց, հ.15/2

հողամաս

Անտոն Եդոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծխախոտագործներ փողոցի հ.15/2 հասցեում գտնվող բնակելի տների /վկ. հ.12122017-01-0010/ բաժանման հատակագծով առանձնացվող 68.2քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ծխախոտագործներ փողոց, հ.15/5

01063TU3UBSB

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան