ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 44-Ն
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Գառնի համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Գառնի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Գառնի համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
|
Հ/Հ |
ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ |
Կողմ -8 |
Ձեռնպահ – 0 |
Դեմ-0 |
|
1 |
ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ |
|||
|
2 |
ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ |
|||
|
3 |
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
|||
|
4 |
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ |
|||
|
5 |
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ |
|||
|
6 |
ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ |
|||
|
7 |
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ |
|||
|
8 |
ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2025 թվական: