ՀՀ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.04.2025
Ընդունող մարմին
Գառնի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 44-Ն

 

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Գառնի համայնքի ավագանին որոշում է.

 

1. Համաձայնություն տալ Գառնի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:

2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Գառնի համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

Հ/Հ

ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ

Կողմ -8

Ձեռնպահ – 0

Դեմ-0

1

ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ

     

2

ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ

     

3

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

     

4

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ

     

5

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ

     

6

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ

     

7

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

     

8

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2025 թվական: