ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1993 թվականի N 328
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, ապապետականացման հայտի ներկայացման կարգը (կցվում է) և հրապարակել մամուլում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 29-ի N 328 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
2. Հայտ ներկայացնելու նախաձեռնություն կարող են ցուցաբերել`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
3. Քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո:
4. Հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով է ներկայացնում քաղաքացին, լիազորված անձը կամ նախաձեռնող խմբի որևէ այլ անդամ: Հայտը գրանցվում է հայտերի մատյանում` նշելով գրանցման համարը և ամսաթիվը:
5. Հայտի ձևը (ձև N 1, կցվում է), ինչպես նաև սեփականաշնորհման համար մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացնում և ստորագրում է`
ա) քաղաքացին.
բ) քաղաքացիների խմբի կողմից լիազորված անձը.
գ) կոլեկտիվի ժողովի կողմից լիազորված անձը` նախաձեռնող խմբի կազմից.
դ) իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ղեկավարը:
«գ» և «դ» կետերում նշված դեպքերում փաստաթղթերը հաստատվում են ձեռնարկության կնիքով:
6. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
սահմանված կարգով հաստատված հիմնադիր փաստաթղթի պատճենը` գրանցման մասին նշումով.
քաղվածք (ձև N 2, կցվում է) ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) արձանագրությունից (պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի և քաղաքացիների խմբի համար).
ստորագրությունների թերթիկ ժողովի որոշում ընդունած անդամների (փոքր օբյեկտների, քաղաքացիների խմբի համար) կամ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնող խմբի անդամների (ձև N 3, կցվում է):
7. Հայտը պետական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևերը (ձև N 4, ձև N 5, կցվում են) ուղարկվում են հայտում նշված պետական ձեռնարկության տնօրենին կամ անավարտ շինարարության օբյեկտի պատվիրատուին` լրացնելու համար:
8. «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևը 5-օրյա ժամկետում պարտադիր կարգով պետք է լրացվի ձեռնարկության տնօրենի (կամ նրան փոխարինողի), պատվիրատու կազմակերպության ղեկավարի կողմից` հավաստելով այն իր և հաշվապահի ստորագրությամբ ու ձեռնարկության կնիքով:
9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովում` դրանք ստանալուց հետո երկամսյա ժամկետում, իսկ «փոքր» (այդ թվում` անավարտ շինարարության) օբյեկտներինը` մեկամսյա ժամկետում:
10. Որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտոնական գրավոր պատասխանն ուղարկվում է հայտ ներկայացնող անձանց, իսկ տվյալ ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը մտցվում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1993-1994 թվականի ծրագրի մեջ:
Ձև N 1
Գր. N __ __ __ __ __
«_____» __________________ 199__ թ.
Ձև N 2
Ձև N 3
Ձև N 4
Ձև N 5