ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1993 թվականի N 285
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի, ավիացիայի, սահմանապահ զորամասերի, զինվորական ոստիկանության և մյուս զորատեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգերի ստորաբաժանումների շարքային և սպայական անձնակազմի ամառային, ձմեռային համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման նպատակով ստեղծել հանձնախումբ, համաձայն հավելվածի:
2. Հանձնախմբին` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել զինծառայողների համազգեստի ու ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակումը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Զինծառայողների համազգեստի և ազգային զինվորական տարբերանշանների նմուշների մշակման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
| Ս. Մարտիրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար) | |
| Մ. Հակոբյան |
- ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավարի տեղակալ) | |
| Հ. Սիմոնյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության գլխավոր փորձագետ | |
| Ս. Սաֆարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ս. Բաղդասարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
| Ա. Բաղդասարյան | - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ | |
| Վ. Ազոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ | |
| Ա. Համբարձումյան | - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ծառայության պետ | |
| Ա. Հովհաննիսյան | - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության «Մետաքս» հայկական արտադրական միավորման գլխավոր տնօրեն | |
| Ս. Հարությունյան | - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության նորաձև հագուստի տան տնօրեն | |
| Ա. Միլման | - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության նորաձևության կենտրոնի տնօրեն | |
| Ա. Իսաբեկյան | - գեղարվեստաթատերական ինստիտուտի պրոռեկտոր | |
| Ս. Հակոբյան | - ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի շտաբի պետ |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |