600․0268․30․09․26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
30 սեպտեմբերի 2026 թվականի |
N 268-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) ԷՀՑ կանոնների 110-րդ և 111-րդ կետերում «2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 21-ի N 568-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների» բառերով.
2) ԷՀՑ կանոնների 124-րդ կետում «2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգով սահմանված տեխնիկական սպասարկման, նորոգման փորձարկման կարգով» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 21-ի N 568-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններով սահմանված պահանջներով» բառերով.
3) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 177.1-ին կետով.
«177.1. Համակարգի օպերատորը, յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N568-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների պահանջների համաձայն, հաջորդ օրացուցային տարվա համար սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերում հզորության գործակցի փոփոխման թույլատրելի տիրույթները և հրապարակում իր պաշտոնական կայքում։».
4) ԷՀՑ կանոնների 259-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«259. Հաշվառման համալիրներին, դրանց առանձին տարրերի հարաչափերին, հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների ճշտությանը և ճշտության ստուգմանը, էլեկտրատեղակայանքների երկրորդային շղթաներին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոններին և կանոնակարգերին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ |
|
ք. Երևան 30 սեպտեմբերի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2026 թվական: