ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքներ մատակարարելու դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման կարգը սահմանելու մասին» N 184-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում՝
ա․ «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ավելացված արժեքի հարկ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն կրելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերով,
բ․ «ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ» բառերը փոխարինել «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպության) կողմից օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) հաշվարկելու ու վճարելու պարտավորություն կրելու դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր)) կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) ապրանքի մատակարարման դեպքում ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:»,
բ․ 2-րդ կետում «ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու» բառերը փոխարինել «օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն կրելու» բառերով,
գ․ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում, 6-րդ կետի 2-րդ ենթակետում, 7-րդ կետում «ԵՏՄ ոչ ռեզիդենտ» բառերը փոխարինել «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերով,
դ․ 3-րդ կետում «Ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող» բառերը փոխարինել «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն կրող» բառերով, իսկ «ինտերնետային կայքի (http://www.petekamutner.am)» բառերը փոխարինել «ինտերնետային կայքի (https://src.am)» բառերով,
ե․ 4-րդ կետում «ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող» բառերը փոխարինել «օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն կրող» բառերով.
3) որոշման հավելվածի դիմումի ձևում՝
ա. «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ» բառերը փոխարինել «ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱԱՀ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂ» բառերով, իսկ «ԵՏՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ» բառերը փոխարինել «ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով,
բ. 2-10-րդ կետերում «ԵՏՄ ոչ ռեզիդենտ» բառերը փոխարինել «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: