ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին» N 406-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների մասով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով կամ 3-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից» բառերով.
2) որոշման նախաբանում «3-րդ մասը» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին մասերը» բառերով.
3) որոշման հավելվածում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում հաշվարկված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարները, ինչպես նաև օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր)) կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ՝ ֆիզիկական անձ) ապրանքի մատակարարման մասով ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:»,
բ. 2-րդ կետում «ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների կամ» բառերը փոխարինել «օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում կամ օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում» բառերով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում «ինտերնետային կայքի (http://www.petekamutner.am)» բառերը փոխարինել «ինտերնետային կայքի (https://src.am/am)» բառերով,
գ․ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «ԵՏՄ ոչ ռեզիդենտ» բառերը փոխարինել «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերով,
դ․ 4-րդ և 8-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության հարկային» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: